Հարություն Ղարագյոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Ղարագյոզյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1959(1959-05-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 7, 2018(2018-10-07) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, իրավաբան և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Հարություն Արփիարի Ղարագյոզյան (առավել հայտնի՝ որպես Կարամելի Հարութ, մայիսի 1, 1959(1959-05-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 2018(2018-10-07), Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, իրավաբան, գործարար[1]։ Եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր, ՀՀԿ, ապա ԲՀԿ կուսակցությունների անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2000 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1995 թվականներին թիվ 4 ընտրատարածքից եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1995-1999 թվականներին նույն ընտրատարածքից եղել է 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ 1999-2003 թվականներին թիվ 23 ընտրատարածքից եղել է 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ 2003 թվականին թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեբերի 6-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո)[2]։ Սպանության մեջ մեղադրվող Հարություն Ղարագյոզյանի դին մեկ օր հետո հայտնաբերվել է Զովունիում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածով տեղի ունեցածն ինքնասպանություն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]