Նապոլեոն Ազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նապոլեոն Ազիզյան
Ծնվել էհունվարի 17, 1946(1946-01-17) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գործարար
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Նապոլեոն Սուրենի Ազիզյան (հունվարի 17, 1946(1946-01-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, գործարար, Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոն Ազիզյանը 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով ապրանքագետի որակավորում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1962-1964 թվականներին որպես բանվոր աշխատել է Երևանի թուղթ-ստվարաթղթի կոմբինատում, իսկ 1966-1976 թվականներին` առևտրի եւ հասարակական սննդի համակարգում։

1976-1982 թվականներին որպես նախ արտադրամասի վարիչ, արտադրության պետ, ապա նաև տնօրենի տեղակալ եղել է Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատում։ 1982-1983 թվականներին եղել է «Աջափնյակ» ունիվերսամի տնօրեն։ 1985 թվականին զբաղեցրել է «Բջնի» գործարանի տնօրեն։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2003 թվականներին թիվ 22 ընտրատարածքից եղել է 2-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։

2003-2007 թվականներին Ազգային Միաբանություն կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]