Jump to content

Արա Բաբլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բաբլոյան Արա Սաենիից)
Արա Բաբլոյան
Ծնվել էմայիսի 5, 1947(1947-05-05) (77 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունմանկական վիրաբույժ-ուրոլոգ, պետական գործիչ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1989)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՊաշտոնՀայաստանի Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
ԶավակներԱրման Բաբլոյան
Պարգևներ

Արա Սայենի Բաբլոյան (մայիսի 5, 1947(1947-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, պետական գործիչ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ ՀՀ ԱԺ նախագահ (2017-2018)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965-1971 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում։ 1970 թվականին աշխատել է թիվ 8 պոլիկլինիկայում, 1972 թվականին՝ Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում՝ որպես մանկական վիրաբույժ և ուրոլոգ։ 1977 թվականին Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ։ 1982 թվականին նշանակվել է Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ։ 1987 թվականին Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ։ Նույն տարում դարձելէ ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1997-2006 թվականներին՝ ամբիոնի վարիչ։ 1989 թվականին անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում և Բելգիայում։ 1990 թվականին մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել։ 1991-1997 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարար։ 2003 թվականին հիմնել է «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ։ 2006 թվականին ընտրվել է ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ։

2007 թվականի մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2007 թվականի հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։

2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2012 թվականի մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[3]։ 2017 թվականին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։ 2017-2018 թվականներին եղել է ԱԺ նախագահը։ 2019 թվականից դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։ Վերադարձել է առողջապահական բժշկական ոլորտ աշխատանքի։

Աշխատությունները վերաբերում են մանկական վիրաբուժության, ուրոնեֆրոլոգիայի, փոխպատվաստման, անհետաձգելի վիրաբուժության հարցերին[4]։ Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ։ 2003-2005 թվականներին եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ[5]։

Հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների։

Քրեական Հետապնդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերին Արա Բաբլոյանը ներգրավվել է սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծի հետ կապված քրեական գործի մեջ որպես կասկածյալ[6]։ Այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եղրակացությունը հաստատելու համար[7]։ Գործի նախաքննության նխատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը, և այն հետ է ուղարկվել Հատուկ Քննչական Ծառայություն՝ լրացուցիչ քննություն կատարելու համար[8]։

  • 2000 ԵՊԲՀ 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Ոսկե մեդալով» և պատվավոր հավաստագրով
  • 2005 ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ կրթության և գիտության ոլորտում ներդրված ավանդի և ԵրՊԲՀ 75-ամյակի կապակցությամբ
  • 2005 Երևանի քաղաքապետարանի պատվոգիր
  • 2005 «ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագիր»
  • 2005 Հայ-ֆրանսիական հարաբերությունների և մասնագիտական համագործակցության զարգացման համար՝ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի կողմից պարգևատրվել է «Officier de I'Ordre National Du Merite» մեդալով
  • 2007 Մխիթար Հերացու մեդալ
  • 2007 ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ (2014)[9]
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, 2019)[10]
  • Որովայնի խոռոչի օրգանների անհետաձգելի վիրաբուժություն, Ե., 1996 (համահեղինակ)
  • Մանկական վնասքաբանություն, Ե., 1996 (համահեղինակ)։
  • Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտություն։ Դպրոցներում իրականացված առողջության հարցման զեկույց, Ա. Բաբլոյան, Ս. Սարգսյան, Ե. Մովսեսյան, Մ. Մելքումովա, «Արաբկիր» բժշկական համալիր, Երևան, «Արաբկիր» բժշկական համալիր-ԵԴԱԻ, 2007։
  • Հայաստանի մանկական բժիշկների կոնֆերանսի նյութերի ժողովածու։ Կոնֆեր. կազմկոմիտե՝ Ա. Բաբլոյան և ուրիշ., Գիտ. կոմիտե և խմբ. խորհ.՝ Ա. Սարգսյան, Ա. Համբարձումյան, Գ. Ամարյան և ուրիշ., Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա, Երևան, Ա. հ., 2012:
  • Հայաստանի մանկական բժիշկների կոնֆերանսի նյութերի ժողովածու։ Կոնֆեր. կազմկոմիտե՝ Ա. Բաբլոյան և ուրիշ., գիտ. կոմիտե և խմբ. խորհ.՝ Ա. Սարգսյան, Ա. Համբարձումյան, Գ. Ամարյան և ուրիշ., Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա, Երևան, Ա. հ., 2014:
  • Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թվականների ազգային հետազոտության արդյունքների վերլուծություն։ Երևան, Արաբկիր ԲՀ, 2016։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արա Բաբլոյանը՝ 6-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ». operativ.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 18-ին.
  2. ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. Նախկին պաշտոնյաներ. Արա Բաբլոյան (ՀՀ առողջապահության նախարար 1991-1997 թվականներ)(չաշխատող հղում)
  6. «ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել հիշյալ արարքին օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար». www.ccc.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  7. «Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  8. «Դատախազը չի հաստատել Բաբլոյանի և Բաբայանի մեղադրանքը, գործը վերադարձրել է լրացուցիչ քննության». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2020 թ․ հունվարի 19-ին.
  9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. «Արցախի Նախագահը Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
Նախորդող
Միհրան Նազարեթյան
ՀՀ Առողջապահության նախարար
Արա Բաբլոյան

1991 - 1997
Հաջորդող
Գագիկ Ստամբոլցյան
Նախորդող
Մնացական Պետրոսյան
ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արա Բաբլոյան

2007-2009
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արա Բաբլոյան

2009-2012
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արա Բաբլոյան

31 մայիսի 2012 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Գալուստ Սահակյան
ՀՀ ԱԺ Նախագահ
Արա Բաբլոյան

2017-2019, հունվար
Հաջորդող
Արարատ Միրզոյան