Գալուստ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալուստ Գրիգորիի Սահակյան
Galust Sahakyan.jpg
ՀՀ Ազգային ժողովի 10-րդ նախագահ
ապրիլի 29, 2014 - մայիսի 18, 2017
Նախորդող Հովիկ Աբրահամյան
Հաջորդող Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
2017 թ. մայիսի 18-ից մինչ օրս
ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր
2012 - 2017 թթ.
ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր
2007-2012 թթ.
ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր
2003-2007 թթ.
ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավոր
1999-2003 թթ.
ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր
1995-1999 թթ.
 
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ և Հայաստան
Կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 8, 1948 (69 տարեկան)
Ծննդավայր Երևան, ՀԽՍՀ
 
Պարգևներ

1.ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ (2004)
2.«Վազգեն Սարգսյան» մեդալ (2005)
3.ՀՀ վարչապետի հուշամեդալ (2006)
4.Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալ (2007)
5.Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2008)
6.«Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալ (2008)
7.«Խաչատուր Աբովյան» մեդալ (2008)
8.«Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ (2010)
9.Մխիթար Գոշի մեդալ (2011)[1]
10.«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016)[2]:

Գալուստ Գրիգորիի Սահակյան (ապրիլի 8, 1948, Երևան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ[3], Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ[3], ՀՀ ԱԺ նախագահը 2014-2017 թվականներին[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալուստ Սահակյանը ծնվել է 1948 թ.-ի ապրիլի 8-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում[3]: 1971 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[3]: ԲՈՀ-ն ավարտելուց հետո՝ 1970-1972 թթ.-ին աշխատանքի է անցել Երևանի մետաքսի կոմբինատում որպես փականագործ[3]: 1972-1991 թթ.-ին աշխատել կրթական համակարգում, մասնավորապես, Երևանի թիվ 30 դպրոցում որպես ուսուցիչ, թիվ 94 և թիվ 153 դպրոցներում՝ տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն[3]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ.Սահակյանն ամուսնացած է Ժաննա Աղաբաբյանի հետ[4] և ունի երկու երեխա՝ Արման և Տիգրան Սահակյանները[3][5], որոնք ՀՀ-ում նույնպես զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ[5]:

Գալուստ Սահակյանի կինը, ով նաև հանդիսանում է ՀՀԿ կուսակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի քույրը, հանդիսանում է միլիոնատեր[4][6][7]: Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ժ.Աղաբաբյանը ունի 100.6 ՀՀ միլիոն դրամ, ինչպես նաև հասարակական նշանակության օբյեկտ[4][8]: Իսկ մամուլի հրապարակումների համաձայն այդ թիվը չի համապատասխանում իրականությանը։ Նշվում է, մասնավորապես, որ նրա անունով է ձևակերպված Գալուստ Սահակյանի և իր որդիների բիզնեսները, այդ թվում՝ Երևանում գործող մի շարք տրանսպորտային երթուղիներ[9]: Եղել են նաև հրապարակումներ, որոնց համաձայն Ժ.Աղաբաբյանը պետական բյուջեյի հաշվին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ մեկնել է Եգիպտոս, որի ապացույց ներկայացվել է համապատասխան լուսանկար[10]: Վերջին տեղեկատվությունը հերքել է ՀՀ ԱԺ կադրերի վարչության պետը[10]: Ժ.Աղաբաբյանը պաշտոնական պատվիրակության կազմում հաճախակի ուղեկցում է ամուսնուն արտասահմանյան այցերի ընթացքում[11]:

Տիգրան Սահակյանը տարբեր ժամանակներում զբաղեցրել է ՀՀ պետական և ՀՀԿ կուսակցական պաշտոններ[12]: Հայտնվել է տարբեր սկանդալների մեջ[12] և այժմ զբաղեցնում է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը[12][13]: Տ.Սահակյանը նաև ֆինանսապես բավականին հարուստ անձնավորություն է[14]:

Արման Սահակյանը Գ.Սահակյանի՝ հանրությանը առավել հայտնի որդին է։ Բացի այն, որ նա հայտնի է, որպես Գալուստ Սահակյանի որդի, նաև ձեռք է բերել ընտրակեղծիքներ կազմակերպողի[15], կրակոցներով զուգորդված քաղաքական հաշվեհարդարներ իրականացնողի[16], պաշտոնեական դիրքը չարաշահողի համբավ։ Ա.Սահակյանը տիրապետում է բավականին մեծ ֆինասնական միջոցների[14]:

Գալուստ Սահակյանին, նրա կնոջը և որդիներին են պատկանում Երևանում գործող թիվ 1, 29, 42, 57, 60, 64, 111 համարի երթուղայինները[17][18][19][20], բազմաթիվ խանութներ, այդ թվում՝ Երևանի Յավրովի անվան փողոցի հարակից տարածքում 2008 թ.-ին կառուցված հսկայական խանութը[21], Ալգորիթմի ինստիտուտի հարակից հետիոտային սանդուղքների վրա կառուցված եռահարկ շենքը[21] և այլ բիզնեսներ և նյութական արժեքներ[21]:

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չափներդ ճանաչեք: Չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում:
  • Բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ:
  • Ցմահ կլինի մահապատիժը:
  • Քաղաքականության մեջ էգ և որձ չկա:
  • Դեմ լինելը դա ընդդեմը չէ:
  • Գաղտնի բառը դա թաքուն բառը չէ:
  • Հայաստանում կոռուպցիա չկա, կաշառակերություն կա:
  • Լուրջ մարդկային փոխհարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն:
  • Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել:
  • «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ» նշանակում է «ոչ էական»
  • Երեխաները պարտավոր են մեծանալ։ Մանուկների համար ոչ թե իշխող կուսակցությունն է պատրաստ ինչ-որ բան անել, այլ ամբողջ ազգը։ Պետությունը նրա համար է, որպեսզի միջոցներ ստեղծի, որպեսզի ավելի բարեհամբույր եւ բարեհոգի երեխաները կարողանան մեծանալ
  • Ինձ համար ամենաբարձր պաշտոնը դա կրթությունն է:
  • Նախկին նախագահը նախկին չի դառնում, հետո է նախկին մնում:

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1996 թթ. - Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա առաջին տեղակալ։
  • 1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999-2003 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա ղեկավար։
  • 2003-2007 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
  • 2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ 2007 թ. հունիսի 19-ից 2008 թ. նոյեմբերի 17-ը - Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. նոյեմբերի 11-ից 2012 թ. մայիսի 31-ը - ՀՀԿ խմբակցության ղեկավար։
  • 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։
  • 2014 թ. ապրիլի 29-ին ձայների կողմ 101, դեմ 3 հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ[22]:

ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյան

մայիսի 2000 - 12 հունիսի 2003
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյան

12 հունիսի 2003 - 7 հունիսի 2007
Հաջորդող
Կարեն Սարգսի Կարապետյան
Նախորդող
Կարեն Սարգսի Կարապետյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար
Գալուստ Սահակյան

11 նոյեմբերի 2008 - 7 մայիսի 2014
Հաջորդող
Վահրամ Բաղդասարյան
Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Գալուստ Սահակյան

29 ապրիլի 2014 - 18 մայիսի 2017
Հաջորդող
Արա Բաբլոյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գալուստ Գրիգորի Սահակյան մասին parliament.am կայքում
  2. Նախագահի հրամանագրով Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Գալուստ Գրիգորիի Սահակյանի պաշտոնական կենսագրական տվյալները ՀՀ ԱԺ կայքում:
  4. 4,0 4,1 4,2 Աշխատավարձով ու թոշակով ապրող Գալուստ Գրիգորիչն ու իր միլիոնատեր Ժաննան:
  5. 5,0 5,1 Գալուստ Սահակյանի որդիները հորից ավելի հաջողակ են:
  6. Գալուստ Սահակյանն ապրում է կնոջ հաշվին:
  7. «Ես ի՞նչ գիտեմ, կարող ա դու էլ ես հարուստ»:
  8. Աշխատավարձով ու թոշակով ապրող Գալուստ Գրիգորիչն ու իր միլիոնատեր կինը:
  9. Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող բիզնեսները գրանցված են նրա կնոջ անունով:
  10. 10,0 10,1 Ու՞մ հաշվին էր Եգիպտոս մեկնել Գալուստ Սահակյանի կինը:
  11. Գալուստ Սահակյանի հետ Փարիզ ոչ մի կին չի մեկնի, բացի իր տիկնոջից:
  12. 12,0 12,1 12,2 Գալուստիչը` փոխնախարար:
  13. ՀՀ Առողջապահության նախարարության կառուցվածքը:
  14. 14,0 14,1 Գալուստ Սահակյանի միլիոնատեր որդիները կարո՞ղ են ապրել նվազագույն աշխատավարձով:
  15. Արման Սահակյանը ուզում է սեփականաշնորհել Աջափնյակը:
  16. Աջափնյակում թափվեց առաջին արյուրնը:
  17. Գալուստ Սահակյան որդին խոստովանել է, որ երթուղային գիծ ունի:
  18. Գալուստ Սահակյանի որդին` գծատեր, այնինչ նա հերքում էր. Ապացույցներ (լուսանկարներ):
  19. Ի հայտ են գալիս նոր գծատերեր. 64 համարի երթուղին պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին (փաստաթղթեր):
  20. Երթուղային գծերից իշխանությունը ձեռք չի քաշում:
  21. 21,0 21,1 21,2 Գալուստ Սահակյան. բիզնես ունենալու մասին երազողը:
  22. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  23. Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին