Աշոտ Աղաբաբյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Աղաբաբյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Աղաբաբյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 28, 1959[1] (66 տարեկան) |
| Ծննդավայր | Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մասնագիտություն | ուսուցիչ, գրող, հրապարակախոս և լրագրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1981) |
| Ստեղծագործությունների ցանկ | «Ռեզիդենտ» (2004) «Մենակը» (2013) «Գաղութ» (2013) «Թակարդում» (2018) |
| Աշխատավայր | Ծիածան, Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Ազգային ժողով և ՌԱՀՀԿ |
| Աշոտ Աղաբաբյան Վիքիդարանում | |
Աշոտ Լիպարիտի Աղաբաբյան (հունվարի 28, 1959[1], Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուսուցիչ, գրող, հրապարակախոս, լրագրող։ Հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների, թղթակցությունների, լրագրողական հարցազրույցների, վեպերի հեղինակ է։ Նրա եղբայրն է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Լիպարիտի Աղաբաբյանը ծնվել է 1959 թ. հունվարի 28-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ Ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1981-1985 թվականներին աշխատել է Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, 1985-1987 թվականներին Նոյեմբերյանի շրջժողկրթբաժնում տեսուչ, 1987-1990 թվականներին՝ Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթում որպես բաժնի վարիչ, 1990 թվականից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում բաժնի վարիչ, 1993 թվականից՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1998-2001 թվականներին՝ գլխավոր խմբագիր, 2001-2002 թվականներին՝ ՀՀ Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ, 2002-2004 թվականներին՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հանրային կապերի վարչության պետ, 2007-2010 թվականներին՝ «Հայաստանի զրուցակից» և «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր, 2010 թվականից՝ իր հիմնադրած «Հայացք» օրաթերթի գլխավոր խմբագիր։ Աշոտ Աղաբաբյանին Հրաչյա Մաթևոսյանը ներկայացնում է որպես՝ «լրագրողի, հրապարակագրի, գրողի, խմբագրի տարի-աստիճաններով խորացած-բարձրացած, դեռ մանկությունից իր Կողբի բնությունն ու մարդու ներդաշնակությունն ի մեջ առած, Զիկատարի աչք-ականջը մտած, գրողի մենակությանը ձուլված անձնավորություն»։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությունների շարքին են դասվում հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, ակնարկներ, այնպիսի վեպեր, ինչպիսին են «Ռեզիդենտ»-ը (2004 թ.)[2], «Մենակը» (2013 թ.), «Թակարդ» (2018 թ.), «Գաղտնիքների տիրակալը» (2021 թ.), «Վերջին անգամ ենք ապրում» (2021 թ.), «Սև հովազ 1» (2023 թ.), «Սև հովազ 2» (2024 թ.), «Նմանակը» (2024 թ.): «Ռեզիդենտ»-ը փաստագրական վեպ է, որը «Նոյյան տապան» հրատարակչության մոնիտորինգի արդյունքում ճանաչվել է որպես «Տարվա գիրք»[3][4]։
Կարծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Իբրև հետազոտողի` Աղաբաբյանի որդեգրած ընդհանուր ուղղությունը դրական եմ գնահատում և կցանկանայի, որ շարունակեր այդ գիծը, նորանոր բացահայտումներով հիացներ ու ոգևորեր իր ընթերցողին։ |
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեզիդենտը, Երևան, 2004, 448 էջ։
- Ռեզիդենտը, 2-րդ հրտ., Երևան, 2006, 448 էջ։
- Մենակը, Երևան, 2013, 320 էջ։
- Մենակը, 2-րդ հրտ., Երևան, 2014, 320 էջ։
- Ռեզիդենտը, 3-րդ հրտ., Երևան, 2014, 447 էջ։
- Մենակը, 3-րդ հրտ., Երևան, 2017, 320 էջ։
- Ռեզիդենտը, 4-րդ հրտ., Երևան, 2017, 448 էջ։
- Թակարդ, Երևան, 2018, 544 էջ։
- Թակարդ, 2-րդ հրտ., Երևան, 2019, 568 էջ:
- Արտերն սպասում են հնձվորի, Երևան, 2020, 368 էջ (վաճառքի ենթակա չէ)։
- Գաղտնիքների տիրակալը, Երևան, 2021, 584 էջ։
- Մենակը, 4-րդ հրտ., Երևան, 2021, 352 էջ։
- Ռեզիդենտը, 5-րդ հրտ., Երևան, 2021, 448 էջ։
- Վերջին անգամ ենք ապրում, Երևան, 2021, 588 էջ։
- Թակարդ, 3-րդ հրտ., Երևան, 2022, 568 էջ։
- Գաղտնիքների տիրակալը, 2-րդ հրտ., Երևան, 2022, 590 էջ։
- Գաղութ (հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ), Երևան, 2022, 380 էջ։
- Ապրիր և ապրեցրու, Երևան, 2023, 192 էջ:
- Սև հովազ, գիրք 1, Երևան, 2023, 436 էջ:
- Սև հովազ, գիրք 2, Երևան, 2024, 520 էջ:
- Նմանակը, Երևան, 2024, 480 էջ:
- Գաղութ (հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ), 2-րդ հրտ., Երևան, 2024, 380 էջ։
- Մենակը, 5-րդ հրտ., Երևան, 2024, 324 էջ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Աղաբաբյան, Աշոտ Լիպարիտի (2004). Ռեզիդենտը: Վեպ. Ա. հ. ISBN 9789993041955.
- ↑ Շախկյան Գառնիկ՝ «Թումանյանական աշխարհ, մշակութային գիտարան», Եր.: 2016, 848 էջ, էջ 52-53
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Աղաբաբյան, Աշոտ Լիպարիտի». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://araratnews.am/ashot-aghababyani-rezidenteh-vepeh-verahratarakvel-e-parskeren/ Արխիվացված 2019-03-13 Wayback Machine
- https://www.aravot.am/2005/01/17/319652/
- Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը
- https://books.google.am/books/about/%D5%8C%D5%A5%D5%A6%D5%AB%D5%A4%D5%A5%D5%B6%D5%BF%D5%A8.html?id=FTYcAAAACAAJ&redir_esc=y
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Աղաբաբյան» հոդվածին։ |