Վահրամ Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահրամ Բաղդասարյան
Ծնվել էհունիսի 15, 1961(1961-06-15) (58 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Վահրամ Վաղինակի Բաղդասարյան (հունիսի 15, 1961(1961-06-15), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության ղեկավար։

Հայտնի ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառօրյա պատերազմի արդյունքում հայկական կողմի կորցրած ավելի քան 800 հեկտար[1] տարածքների մասին Վահրամ Բաղդասարյանն իր հայտնի ելույթում ասել է․

Aquote1.png

Այդ հողը, որի մասին խոսում ենք, ռազմավարական նշանակություն չունեցող հող էր՝ չմշակվող և ամայի տարածքներ։ Պետք չի ծանրանալ այդ խնդրի վրա[2]։

Aquote2.png


Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահրամ Բաղդասարյանն ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978-1979 թվականներին աշխատել է «Կինշինտրեստում» որպես բանվոր։
  • 1980-1984 թվականներին աշխատել է Երևանի «Երազ» ավտոգործարանում որպես բանվոր։
  • 1984-1988 թվականներին աշխատել է Կիրովականի «Արդավտոմատիկա» գիտաարտադրական միավորումում որպես գիտաշխատող։
  • 1992 թվականին եղել է Վանաձորի կահույքի արտադրական միավորման փոխտնօրեն։
  • 1993 թվականին՝ Վանաձորի կահույքի արտադրական միավորման գլխավոր տնօրեն։
  • 2009 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[3]:
  • 2012 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են[4]:

Գիտամանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 թվականից - «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ։
  • 2006 թվականից - Հայաստանի հայրենակցական միությունների միաբանության նախագահ։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվականին ընտրվել է Կիրովականի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
  • 1990-1996 թվականներին Վանաձորի քաղաքային խորհրդի պատգամավոր։
  • 1995-1999 թվականներին ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 60 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀ ԱԺ ներկայացուցիչ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում։ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999-2003 թվականներին ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 46 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, ապա՝ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2003-2007 թվականներին ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր է ընտրվել թիվ 37 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար։
  • 2011 թվականից ՀՀԿ անդամ է։
  • 2012 թվականի մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012-2014 թվականներին եղել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2014 թվականի մայիսի 7-ին ընտրվել է ՀՀԿ խմբակցության ղեկավար։
  • 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
  • 2019 թվականից այլևս պատգամավոր չէ։
  • ՀՀԿ գործադիր մարմնի և ՀՀԿ խորհրդի անդամ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ (1985)։
  • Պահեստի ավագ լեյտենանտ։

Ամուսնացած է, ունի չորս զավակ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար
Վահրամ Բաղդասարյան

12 հունիսի 2003 - 6 հունիսի 2007
Հաջորդող
պաշտոնը վերացվել է
Նախորդող
Վարդան Կոպյան
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ
Վահրամ Բաղդասարյան

2011 - 31 մայիսի 2012
Հաջորդող
Ստեփան Զաքարյան
Նախորդող
Գալուստ Սահակյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար
Վահրամ Բաղդասարյան

7 մայիսի 2014 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]