Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 13, 1981 (40 տարեկան) |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ինստիտուտ, Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց և ՀՀ պետական կառավարման ակադեմիա |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող[1], Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ[1], ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | Լուսավոր Հայաստան |
Կայք | edmonmarukyan.com |
Էդմոն Հրաչիկի Մարուքյան (հունվարի 13, 1981, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական-քաղաքական գործիչ, փաստաբան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ, 5-րդ և 6-րդ, 7-րդ գումարման Ազգային ժողովների պատգամավոր[2], ՀՀ փաստաբանների պալատի անդամ։ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին՝ Վանաձորում։ Ավարտել է տեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում[3]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվականին ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
- 2006 թվականին ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը` ստանալով մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։
- 2007 թվականին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
- 2010 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 - 2004 թվականներին աշխատել է «Մեդիա Գրուպ» լրատվական հասարակական կազմակերպությունում որպես իրավաբանական բաժնի ղեկավար։
- 2007 - 2008 թվականներին աշխատել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում որպես դասախոս։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի մայիսի 6-ին Էդմոն Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։
2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Խմբակցության ղեկավարն է։
Խորհրդարանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել ՀՀԿ-ական վարչապետներ Տիգրան Սարգսյանի[4] և Հովիկ Աբրահամյանի[5] կառավարությունների ծրագրերին, սակայն դեմ է քվեարկել 2019թ. Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրին[6]:
Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համագումարում Էդմոն Մարուքյանն ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.assembly.coe.int/nw/xml/AssemblyList/MP-Details-EN.asp?MemberID=7746
- ↑ Էդմոն Հրաչիկի Մարուքյանը ՀՀ ԱԺ կայքում
- ↑ Կենսագրական | www.edmonmarukyan.com կայքում
- ↑ «ԱԺ-ն քվեարկեց Կառավարության ծրագիրը (տեսանյութ)»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2020-08-12
- ↑ «Ազգային ժողովն ընդունեց նոր կառավարության ծրագիրը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-08-12
- ↑ Karen։ «82 կողմ, 37 դեմ. ԱԺ-ն ընդունեց Կառավարության ծրագիրը»։ kentron.tv (hy-am)։ Վերցված է 2020-08-12
- ↑ «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց Էդմոն Մարուքյանը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 13 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վանաձոր քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ փաստաբաններ
- «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- «Ելք» դաշինքի անդամներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Մինեսոտայի համալսարանի շրջանավարտներ