Եվրանեսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրանեսթի՝ 2012 թ. հոկտեմբերին Մոլդովայում կայացած լիագումար նիստից նկար

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողով, ներխորհրդարանական ֆորում է, որում Եվրախորհրդարանի և Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի ազգային խորհրդարանների ներկայացուցիչները մշակում են ԵՄ-ին ավելի մոտ քաղաքական ու տնտեսական կապեր[1][2]։ Հիմնվել է 2003 թվականին Եվրոպական Հանձնաժողովի կողմից և Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասն է կազմում։ Բելառուսում 2010 թվականին տեղի ունեցած ընտրությունները ԵԱՀԿ-ն որակեց ընտրախատումներով կայացած և դրա հետևանքով Բելառուսի անդամակցությունը Եվրանեսթում ինքնըստինքյան կասեցվեց։
Բելառուսը կարող է կրկին միանալ Եվրանեսթին քաղաքական պարտավորվածությունների ամբողջովին կատարումից հետո[3]։ 2015 թվականին Ադրբեջանի անդամակցությունը ևս կասեցվեց վերջինիս կառավարության կողմից Մարդու իրավունքների ոտնահարումների՝ ԵՄ կողմից քննադատության ֆոնին։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Ադրբեջանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ Եվրանեսթին վերստին անդամակցելու համար[4]։ 2017 թվականի դրությամբ Եվրանեսթի բոլոր անդամների բնակչության ընդհանուր թիվը կազմում է (բացառությամբ Բելառուսի և Եվրոպական Խորհրդարանի) 61, 927, 521 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Initial Agreement Reached To Establish Parliamentary Assembly Of European Parliament's Eastern Neighbors». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  2. European Parliament decision of 6 May 2009 on the number of interparliamentary delegations, delegations to joint parliamentary committees, delegations to parliamentary cooperation committees and multilateral Parliamentary Assemblies
  3. «Initial Agreement Reached To Establish Parliamentary Assembly Of European Parliament's Eastern Neighbors». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  4. «EU Azer».