Հակոբ Գ․ Հակոբյան
(Վերահղված է Հակոբյան Հակոբ Գառնիկիից)
Jump to navigation
Jump to search
Հակոբ Գ․ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1956 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Հակոբ Գառնիկի Հակոբյան (հայտնի է որպես Պիվի Հակոբ[1], օգոստոսի 1, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) ,Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր և գործարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975 թվականին ավարտել է Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկական դպրոցը։
- 1984 թվականին ավարտել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ ջերմաէներգիայի ինժեներ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։
- 1975 - 1977 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
- 1974 - 1975, և 1977 - 1983 թվականներին եղել է մեքենավար։
- 1983 - 1988 թվականներին եղել է սառնարանային և կոմպրեսորային խանութի ավագ վարիչ, խանութի վարիչ,
- 1988 - 1997 թվականներին եղել է գլխավոր ինժեներ։
- 1997 - 2000 թվականներին եղել է Երևանի գարեջրի գործարանի տեխնիկական հարցերի տնօրեն։
- 2000 - 2003 թվականներին նույն գործարանի տնօրեն, 2003 - 2007 թվականներին ՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն։
- 2007 թվականի հունիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 42 ընտրատարածքից։
- 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից։ ՀՀԿ անդամ։
- 2010 թվականից Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ է
- 2011 թվականից Ինժեներների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
- 2018 թվականին մայիսի 31-ից ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Տավուշի մարզից՝ փոխարինելով Գրիգոր Ավալյանին։
- 2021 թվականին պաշտպանել է գիտական թեզը, ստացել տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։
Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հակոբ Հակոբյանի բիզնեսը ծաղկում է»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-12-30