Վահե Էնֆիաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էնֆիաջյան Վահե Սարգսիից)
Jump to navigation Jump to search
Վահե Էնֆիաջյան
Enfiajyan00.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1978(1978-12-24) (40 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող[1]
Քաղաքական կուսակցությունԲարգավաճ Հայաստան

Վահե Սարգսի Էնֆիաջյան (դեկտեմբերի 24, 1978(1978-12-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[2]։ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։

1999-2005 թվականներին սվորոել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

Ամուսնացած է, ունի երեք զավակ[3]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է, ԲՀԿ երիտասարդների միության նախագահ։

2012-2017 թվականներին համամասնական ընտրակարգ եղել է ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր։ 2018 թվականի ապրիլի 2-ին «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով 10-րդ ընտրական տարածքի ընտրական ցուցակից ընտրվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող fip.am կայքի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրությունների իր նախընտրական քարոզարշավի ժամանակ համացանցում օգտագործել է 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ՝ ֆեյքեր, որոնց համակարգումն իրականացրել է ԲՀԿ կից գործող «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի օգնական Լիաննա Մանուկյանը։ Ըստ լրագրողական հետաքննության՝ թիմի աշխատանքը սկսել է միայն Էնֆիաջյանից հավանություն ստանալուց հետո։ Հրահանգ է եղել նաև ընտրություններում Վահե Էնֆիաջյանին ընտրելու համար[6][7]։ Այս կազմակերպությունը կատարել է նաև դիտորդական առաքելություն, որի կեղծ լինելու մասին հայտարություն է տրվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]