Արփինե Դավոյան
Արփինե Դավոյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
| |||
2018 հունիսի 8 - 2019 հունվարի 10 | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | Վանաձորի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ | ||
Մասնագիտություն՝ | հոգեբան, մանկավարժ և քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի | ||
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1985 (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն | ||
Քաղաքացիություն | ![]() |
Արփինե Հրահատի Դավոյան (օգոստոսի 28, 1985, Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), Հայաստանի քաղաքական գործիչ, հոգեբան, մանկավարժ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[1], ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփինե Դավոյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Ավարտել է Ստեփանավանի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 2003-2009 թվականներին սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և հոգեբանության բաժնում՝ ստանալով մանկավարժ-հոգեբանի որակավորում[3]։ 2012 թվականին մասնակցել է «ՀՀԱԱ» հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնի կողմից անցկացվող «Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» դասընթացին։ 2016 թվականին մասնակցել է ՄԱՀՀԻ-ի կողմից կազմակերպված ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի աշխատանքներին։ 2018 թվականից մինչ օրս սովորում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության բաժնում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփինե Դավոյանը 2009-2014 թվականներին աշխատել է Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում՝ որպես հոգեբան։
2015-2016 թվականներին աշխատել է «Ռոմա» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահի օգնական։
2016-2017 թվականներին աշխատել է «Գոլդեն տոբակո» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ։
2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունում՝ որպես գործավար։
2018 թվականից հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական[4]։
2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[5]։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[1][6][7][8][9][10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած չէ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները»
- ↑ LLC Helix Consulting։ «Աշխատակազմ - Վարչապետի աշխատակազմ - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2019-01-04
- ↑ «Արփինե Դավոյանը՝ վարչապետի օգնական»։ Հայելի Ակումբ։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-19-ին։ Վերցված է 2019-01-04
- ↑ «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց...»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-01-04
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
|
- Օգոստոսի 28 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ստեփանավան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- Վանաձորի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ հոգեբաններ
- Հայ մանկավարժներ
- Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ