Արմեն Փամբուխչյան
Արմեն Փամբուխչյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից - 2020 սեպտեմբերի 24 | |||
| |||
2018 հունիսի 6 - 2019 հունվարի 10 | |||
| |||
2022 ապրիլի 12-ից | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Մասնագիտություն՝ | իրավաբան, իրավագետ և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 26, 1984 (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
Արմեն Սոկրատի Փամբուխչյան (նոյեմբերի 26, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավագետ, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 - 2006 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում[2]։
2002-2004 թվականներին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին նշանակվել է «Անելիք բանկ»-ի խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար։ 2018 թվականի հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ[3][4]։ Նույն թվականի հոկտեմբերի 15-ին նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[5]։ 2020 թվականի սեպտեմբերի 17-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։
2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։ Նույն թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։
2022 թվականի ապրիլի 12-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները»
- ↑ «Արմեն Փամբուխչյանի կենսագրությունը ՀՀ ՏԿՏՏ նախարարության կայքում»
- ↑ «Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ»
- ↑ «Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-18-ին։ Վերցված է 2019-01-04
- ↑ «ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը»
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը