Սարգիս Խանդանյան
Սարգիս Հայկի Խանդանյան | |
---|---|
Ծնվել է | 1990 թվականի հունիսի 24 |
Ծննդավայր | Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքագետ, մարդաբան |
Աշխատանք | պատգամավոր |
Աշխատավայր | Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած չէ |
Զբաղեցրած պաշտոններ | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
Սարգիս Խանդանյան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, միջազգայնագետ, մարդաբան[1]: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Խանդանյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
Սարգիս Խանդանյանը 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքագետ, իսկ 2013 թվականին՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) մարդաբանության ֆակուլտետը, Թվային մարդաբանության մագիստրոս [1]:
2010-2015 թվականներին աշխատել է որպես «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, հեղինակել է «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարը: 2014-2015 թվականներին աշխատել է որպես «Change.org» կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու: Մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին: 2015-2016 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության և հանրային կապերի պատասխանատու[1]:
2016-2018 թվականների աշխատել է որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու, խմբագիր։
2018-2019 թվականներին եղել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ[1]:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականից «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության անդամ է։
2018 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է[1]:
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Խանդանյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համամասնական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում[1]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Խանդանյանը ամուսնացած չէ[1]: