Կարեն Սարուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Սարուխանյան
Կարեն Սարուխանյան.jpg
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
Շիրակի մարզպետ
2018 հունիսի 1 - 2019 հունվարի 10
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 20, 1986(1986-08-20) (32 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Կարեն Հակոբի Սարուխանյան (օգոստոսի 20, 1986 թվական, ԽՍՀՄ, Լենինական[1]), հայ քաղաքական պետական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Սարուխանյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 20-ին Լենինականում:

1993-1998 թվականներին սովորել է Գյումրու թիվ 15 միջնակարգ դպրոցում:

1998-2002 թվականներին սովորել է «Բալատոն» վարժարանում:

2003 թվականին ավարտել է Բյուրակնի դպրոցը:

2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկա[3] բաժնում:

2011-2013 թվականներին սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանություն բաժնի մագիստրատուրայում[4]:

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2012 թվականներին աշխատել է Գյումրու պետական բժշկական քոլեջում՝ որպես բժշկական գենետիկայի ու կենսաբանության դասախոս:

2009–2018 թվականներին աշխատել է Բյուրակնի միջնակարգ դպրոցում՝ որպես կենսաբանության և ինֆորմատիկայի ուսուցիչ:

2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ[5][6]:

Հասարակական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին մասնակցել է Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ որպես ավագանու թեկնածու:

2015 թվականի մայիսի 30-ին կայացած առաջին համաժողովի ժամանակ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

2016 թվականին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է ավագանու անդամ, ինչպես նաև եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու նախընտրական շտաբի պետը:

Ազգային ժողովի՝ 2017 թվականի ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի՝ Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետն է եղել:

2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզն ընդգրկող թիվ 11 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 6 271 քվե[7][8][9][10]:

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[11][12]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]