Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
Քաղաքացիական պայմանագիր
Civil Contract (Armenia) logo.png
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատկերանիշ
Civil Contract Armenia flag.svg
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդՆիկոլ Փաշինյան
ՀիմնադիրՆիկոլ Փաշինյան
Հիմնադրվածմայիսի 30, 2015[1]
Գաղափարախոսությունազատականություն, քաղաքացիական ազգայնականություն, radical centrism? և պրո-եվրոպեականություն
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբՍայաթ Նովա, 6
Կայքcivilcontract.am
Civil Contract Party Վիքիպահեստում

Քաղաքացիական պայմանագիր, իշխող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Բացարձակ մեծամասնություն է եղել ՀՀ 7-րդ գումարման և 8-րդ գումարման Ազգային ժողովներում[2]։ Հայաստանի միակ քաղաքական ուժը, որի ղեկավարման տարիներին Հայաստանը պարտություն է կրել հայ-ադրբեջանական պատերազմում և Արցախի զգալի տարածքների կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրվել[3][4]։

Որպես հանրային-քաղաքական միավորում ձևավորվել է 2013 թ․, այն բանից հետո, երբ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը դուրս եկան ՀԱԿ-ից՝ համախմբելով տարբեր ակտիվիստների և գործիչների՝ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանին, Սարգիս Քլոյանին, Հակոբ Սիմիդյանին, Արթուր Իսպիրյանին և այլ անձանց։ Այն ըստ էության երկխոսության հարթակ էր քաղաքացու հետ։ Ավելի ուշ՝ 2015 թվականի մայիսին պաշտոնապես ստեղծվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։

Մասնակցությունն ընտրական գործընթացներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հանրաքվեին ՔՊԿ-ն ոչ մի մասնակցություն չունեցավ, նաև կոչ արեց անտարբեր լինել այդ փոփոխություններին ՝ նշելով, որ անիմաստ և ձևական արարողակարգ է և հարկավոր է կենտրոնանալ ավելի կարևոր խնդիրների ու հարցերի վրա՝ անիմաստ չվատնելով ու չփոշիացնելով ռեսուրսները։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՊԿ2016 թ․ մասնակցեց Նոր կյանք գյուղի գյուղապետի ընտրություններին՝ առաջադրելով Գարիկ Սարգսյանի թեկնածությունը և հաղթանակ տարավ, մասնակցեց Գյումրիի և Վանաձորի ավագանու, Հրազդանի քաղաքապետի ընտրություններին՝ վերջինումս առաջադրելով Սասուն Միքայելյանի թեկնածությունը, սակայն հաջողությունների չարձանագրեց, հաջողություն ունեցավ Կապանի ավագանու ընտրություններում՝ ունենալով ավագանու անդամներ։

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ և «Ելք դաշինքով» մասնակցել է 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին՝ ունենալով 9հոգանոց խմբակցություն[5][6]։

Մասնակցությունը Երևանի քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններին (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ և «Ելք դաշինքով» մասնակցել է 2017 թվականի Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրություններին՝ ունենալով 14հոգանոց խմբակցություն։

Մասնակցությունը Երևանի քաղաքապետի և ավագանու արտահերթ ընտրություններին (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան քաղաքի ավագանու 4-րդ ընտրություններում, որը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 23-ին արտահերթ ընթացակարգով,որի պատճառը հուլիսի 9-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն էր, ՔՊԿ-ն մասնակցեց և հաղթեց Առաքելություն կուսակցության և տարբեր անհատների հետ «Իմ քայլը» դաշինքով, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսոր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ` հավաքելով 80 տոկոսից ավել քվե, որը իրենց համար հիմք հանդիսացավ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման բանակցությունների սկսելու համար։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

ՔՊԿՀրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում թեև չէր առաջադրել թեկնածություն, սակայն ՔՊԿ անդամ Սևակ Միքայելյանը ընտրվեց քաղաքապետ։ Հաղթանակ տարավ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում՝ քաղաքապետ ընտրվեց ՔՊԿ անդամ Դիանա Գասպարյանը, իսկ Արմավիրում՝ Դավիթ Խուդաթյանը, հաղթանակ տարավ նաև այլ համայնքներում՝ այդ թվում գյուղերում։ Կապանում սակայն պարտություն կրեց իրենց թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը։

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Առաքելություն» կուսակցութան և տարբեր անհատների հետ և «Իմ քայլը» դաշինքով մասնակցել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ հավաքելով 800000-ից ավելի ձայն՝ ավելի քան 70 տոկոս քվե, ունենալավ սահմանադրական մեծամասնություն։ ԱԺ-ում ունի համանուն «Իմ քայլը» 88հոգանոց խմբակցություն, որի ղեկավարն է Լիլիթ Մակունցը, քարտուղարը՝ Հակոբ Սիմիդյանը։ ԱԺ նախագահն է ՔՊԿ անդամ Արարատ Միրզոյանը, փոխնախագահներ` Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը։ Ղեկավարում է նաեւ խորհրդարանական 8 մշտական հանձնաժողովներ։ Իշխող ուժ է, որի վարչության նախագահն է ԵԿՄ վարչության անդամ Սասուն Միքայելյանը, վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ն է, փոխվարչապետ` Տիգրան Ավինյանը։ ՔՊԿ անդամներ են նաեւ նախարարներ եւ մարզպետներ, նրանց տեղակալներ, ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը։

Մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին (2019)[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թ․ փետրվարի 17-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ղեկավարի ժ/պ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Պապյան Վարդանը հավաքել է 1212 քվե՝ ընտրվելով գյուղապետ։ Շիրակի Աշոցք համայնքում 1276 ձայնով ընտրվել է ղեկավարի ժ/պ, ՔՊ-ական Մանուկյան Կարենը։

Հայաստանի իշխող քաղաքական ուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավշյա հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որի հետևանքով Հայաստանում իշխանությունը անցավ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» նախաձեռնությունը[7][8]։

Նիկոլ Փաշինյանի վարչապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային ժողովի մեծամասնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակման պատճառով սկսվեց հայ-ադրբեջանական պատերազմ։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերին հաջողվեց գրավել Արցախի Հանրապետության հարավը և Թալիշ-Մատաղիս հատվածը հյուսիս-արևելքում, հարավում գրեթե հասնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, հայկական կողմին պատճառել հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական տեխնիկայի ու միջոցների հսկայական կորուստ։ Նոյեմբերի 9-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարեց կապիտուլացիոն հայտարարության ստորագրման մասին։ Այդ համաձայնագրով հայկական զինված ուժերը դուրս բերվեցին իրենց վերահսկողության ներքո գտնվող Քաշաթաղի և Շահումյանի շրջաններից, Ասկերանի շրջանի որոշ հատվածներից[9]։ Պայմանագրց դուրս հանձնվեցին նաև Հադրութի և Քաշաթաղի շրջանների դեռևս ադրբեջանական զինված ուժերի կողմից չգրավված տարածքներից, իրենց չհանձնված տարածքները։

Կապիտուլիացոն համաձայնագրի հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ կապիտուլիացիոն համաձայնագրով հանձնվեց Ադրբեջանին Արցախի մոտ 75%-ը, ուստի հայ-ադրբեջանական սահմանը ավելի երկարեց, որի հետևանքով վտանգվեց Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մազերը։

Ադրբեջանական զինված ուժերը, 2021 թվականի մայիսի 12-ին ներթափանցել է Հայաստանի հարավ արևելյան հատվածից մոտ 3,5 կմ և օկուպացրել Սյունիքի մարզում գտնվող Սև լիճը և հարակից տարածքը՝ կարևորագույն բարձրունքները։ Տեղում բանակցություններ են վարել տեղաբնիկները, ԶՈՒ ներկայացուցիչները, հետագայում ռուս խաղաղապահ զորքերի հրմանատար Ռուսատամ Մուրադովը, սակայն բանակցությունները արդյունք չեն տվել։

Մայիսի 13-ին, ադրբեջանական ուժերը Հայաստանի սահմանը հատել են նաև Վարդենիսի հատվածում և առաջ եկել մոտ 2 կմ[10][11]։

Մայիսի 20-ին ադրբեջանական զինուժը առաջ է եկել նաև Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում, որին հետևել է բնակիչների մի մասի, այդ թվում երեխաների տարհանումը[12][11]։

Մայիսի 25-ին ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածքում կրակահերթ են սկսել հայ դիրքապահների ուղղությամբ, որի հետևքանով զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը, կան վիրավորներ[13][11]։

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի տարածքւմ ադրբեջանցիները գերեվարել են 6 ՀՀ ԶՈՒ զինծառայողի[14]։

Մայիսի 13-ից ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում են։ Կութ, Վերին Շորժա բնակավայրերի հատվածում պետական սահմանն անարգել անցել ու առաջ են եկել։ Կութի մոտ 2 կմ խորացել են։ Մոտեցել են գյուղի հովվին, հրահանգել՝ անասուններին հավաքի ու հեռանա տարածքից[15]։

Հետագայում մարտեր են եղել նաև Երասխ գյուղի հատվածում, որի հետևանքով զոհվել են հայ զինծառայողներ, նյութական վնաս է հասցվել Երասխ գյուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մենք գնում ենք իշխանափոխություն իրականացնելու. «Քաղաքացիական պայմանագիր»»։ a1plus։ 12:25 
  2. «National Assembly of Armenia»։ www.parliament.am։ Վերցված է 2018-08-08 
  3. «Azerbaijan and Armenia agree full ceasefire in Nagorno-Karabakh» 
  4. «Armenia, Azerbaijan and Russia sign Nagorno-Karabakh peace deal» 
  5. ««Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2018-08-08  (չաշխատող հղում)
  6. ««Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2018-08-08 
  7. Սպուտնիկ։ «Նիկոլ Փաշինյանը բողոքի «մարաթոն» է սկսել Հայաստանի քաղաքներով»։ armeniasputnik.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-24-ին։ Վերցված է 2018-04-24 
  8. Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
  9. Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը (09.11.2020)
  10. «Վարդենիսի հատվածում ադրբեջանական ուժերը սահմանից առաջ են եկել մոտ 2 կմ. Գեղարքունիքի մարզպետ»։ CIVILNET (hy-AM)։ 2021-05-14։ Վերցված է 2021-06-28 
  11. 11,0 11,1 11,2 «Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան / Իրադարձություն» (հայերեն)։ 2021-06-08 
  12. ««Ադրբեջանցիներն եկել են մեր տարածք, մեզ ասում են՝ փախեք-գնացեք». Խոզնավարը դատարկվում է»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2021-06-28 
  13. Atoyan Edita։ «Կրակոցներ են հնչել նաև Սյունիքում. Վիրավորներ կան. Hraparak.am»։ irakanum.am (hy-AM)։ Վերցված է 2021-06-28 
  14. «Ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՊՆ»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-06-28 
  15. ««Ադրբեջանցիները մոտեցել են մեր գյուղի հովվին ու հրահանգել հեռանա տարածքից». Կութի բնակիչ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-06-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]