Գնել Սանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
 2021թ-ի օգոստոսի 2
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
2018 - 2021
ՀՀ բնապահպանության փոխնախարար
2018թ հունիս - 2018թ հոկտեմբեր
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան (2006)
Մասնագիտություն՝ աշխարհագրագետ, բնապահպան, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 7, 1983(1983-10-07)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Ծակքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Գնել Սանոսյան (հոկտեմբերի 7, 1983(1983-10-07)[1], Ծակքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պետական և քաղաքական գործիչ, աշխարհագրագետ, բնապահպան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (02.08.2021)[2], Գեղարքունիքի նախկին մարզպետ[3]։ «Հայկական աշխարհագրական ընկերություն» գիտական-հասարակական կազմակերպության անդամ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2004 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում՝ ստանալով աշխարհագրություն մասնագիտության բակալավրի աստիճան։

2004-2006թթ. սովորել է նույն ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան (մասնագիտացումը՝ բնօգտագործում և բնապահպանություն)։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2010թվականներին որպես աշխարհագրության ուսուցիչ աշխատել է «Մակսեդան» օտար լեզուների վարժարանում։ 2007-2010 թվականներին որպես դասախոս աշխատել է Երևանի հյուսիսային համալսարանում[3]։ 2006-2018թվականներին աշխատել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում` որպես դասախոս։ 2018 թվականի հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ բնապահպանության փոխնախարար[4]։ Նույն թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ[5], 2021 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.gov.am/en/gov-members/922/
  2. «Գնել Սանոսյանը նշանակվել է ՏԿԵ նախարար». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  3. 3,0 3,1 «Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանի կենսագրությունը». 8/Հունիս/2018.
  4. «Գնել Սանոսյանը նշանակվել է ՀՀ Բնապահպանության փոխնախարար». 04.06.2018.
  5. «Նշանակվեցին Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզերի նոր ղեկավարները». 10, 2018.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.