Արման Բոշյան
Արման Բոշյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
| |||
2018 հունիսի 15 - 2019 հունվարի 10 | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 9, 1986 (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Արման Բոշյան (օգոստոսի 9, 1986, Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, 7-րդ գումարման պատգամավոր[1][2]։ «Իմ քայլը» խմբակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1986 թվականի օգոստոսի 9-ին Տագանրոգ քաղաքում, ՌԴ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին ավարտել է Ուկրաինայի Հանրապետության Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանի Չկալովի միջնակարգ դպրոցը։
2007-2009 թվականներին սովորել է Աբովյան քաղաքի Պետական էներգետիկական քոլեջում հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ։
2009-2014 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։ Ստացել է բակալավրի աստիճան։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007-2008 թվականներին աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում որպես փոստուղեկցորդ։
2008-2010 թվականներին եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ք. Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ։
2012-2016 թվականներին աշխատել է «Գասպրինտ» ՍՊԸ-ում, որպես գլխավոր հաշվապահ։
2014-2015 թվականներին աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամում հաշվապահ։
2017-2018 թվականներին աշխատել է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնում՝ գրասենյակի կառավարիչ։
2018 թվականի հունիսի 15-ից 2019 թվականի հունվարի 9-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է Սոցիալական ապահովության ծառայության պետ։
Լեզուների իմացություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսերեն, անգլերեն
Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման համահիմնադիր։
2015 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության հիմնադիր անդամ։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[3][4][5][6][7][8]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատին և մեկնել Արցախ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները»
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-01-08-ին։ Վերցված է 2019-01-09
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը