Էդգար Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Առաքելյան Արմենի
Դիմանկար
Ծնվել է1983 թվականի ապրիլի 17
ԾննդավայրԵրևանում
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայ-ռուսական (սլավոնական) համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ
Աշխատանքքաղաքագետ, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերկու զավակ

Էդգար Առաքելյան (ապրիլի 17, 1983(1983-04-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքագետ։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի ապրիլի 17-ին Երևանում։

Միչև 2004 թվականը սովորել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, իսկ 2007 թվականին ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան։ 2008 թվականին՝ «Առաջնորդների զարգացման կենտրոն» հիմնադրամի դասընթացը։

2007 թվականին եղել է «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության բանավեճերի ակումբների ծրագրի աշխատակից։ 2008-2009 թվականներին՝ «Մեդիա Գրուպ» ՍՊԸ պատվիրատուների սպասարկման մենեջեր։ 2010 թվականին՝ «Իդեա Լաբ» ՍՊԸ-ի տնօրեն։ 2010-2011 թվականներին անդամակցել է «1in.am» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր կազմին և եղել է մարկետինգի և զարգացման պատասխանատու։ 2011-2013 թվականներին՝ «Սաս Գրուպ» ընկերության առցանց մարկետինգի պատասխանատու, 2013-2016 թվականներին ղեկավարել է «Շեն Հոլդինգ» ՓԲԸ-ի մարկետինգի բաժինը։ 2016-2017 թվականներին ՝ «Բի Վեբ Սիսթեմս» ընկերության ծրագրավորող, 2017-2018 թվականներին՝ «Թեոկեն» ՍՊԸ-ի ծրագրավորող։

2008 թվականին մասնակցել է «ՀԻՄԱ» երիտասարդական շարժմանը, 2010 թվականին իր շուրջ համախմբված համախոհների հետ ստեղծել է «Մենք դե՜մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը։ 2019 թվականներին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1337&lang=eng
  2. «Էդգար Առաքելյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».