Վահե Ղալումյան
Jump to navigation
Jump to search
Վահե Ղալումյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
| |||
2018 հունիսի 1 - 2019 հունվարի 10 | |||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հուլիսի 21, 1975 (45 տարեկան) | ||
Ծննդավայր | Իջևան | ||
Քաղաքացիություն | ![]() |
Վահե Ղալումյան հուլիսի 21, 1975, Իջևան, հայ տնտեսագետ, Տավուշի մարզպետ (2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 հունվարի 10)։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1975 թվականի հուլիսի 21-ին Իջևանում[2]։
1994-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը՝ տնտեսագետի որակավորմամբ[2]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001-2002 թվականներին շինարարական կազմակերպությունում աշխատել է աշխղեկի օգնական։
- 2002-2003 թվականներին աշխատել է Իջևանի ճանշինվարչությունում որպես գլխավոր տնօրենի օգնական։
- 2003-2006 թվականներին աշխատել է Իջևանի ճանշինվարչությունում որպես գործադիր տնօրենի տեղակալ։
- 2003-2006 թվականներին աշխատել է Իջևանի ճանշինվարչությունում որպես գործադիր տնօրենի առաջին տեղակալ։
- 2005-2018 թվականներին ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Իջևան քաղաքի ավագանու անդամ։
- 2018 թվականի հունիսի 1-ից ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետ[2]։
- 2018 թվականի դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել <<Իմ քայլը>> դաշինքի Տավուշի մարզի վարկանիշային ցուցակով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ` երկու տղա և մեկ աղջիկ[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|