Հովիկ Աբովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Արամայիսի Աբովյան
պետական և քաղաքական գործիչ
(3-րդ) Հայաստանի Հանրապետության Տավուշի նախկին մարզպետ
 15 մայիսի 2014 -
Նախորդող Արմեն Ղուլարյան
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
 
Կուսակցություն՝ ՀՀԿ
Կրթություն՝ Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Մասնագիտություն՝ ինժեներ-մեխանիկ
Ծննդյան օր 1 հունիսի 1964 թ.
Ծննդավայր գ. Կողբ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Հովիկ Արամայիսի Աբովյան (հունիսի 1, 1964(1964-06-01), Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Տավուշի նախկին մարզպետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1985 թ. - աշխատել է Նոյեմբերյանի ավտոտնտեսությունում որպես շինարարության բանվոր։
  • 1991-1993 թթ. - Նոյեմբերյանի «Մարինա» կոոպերատիվի նախագահ։
  • 1993-1994 թթ. - ՀՀ հարկային պետական տեսչության Նոյեմբերյանի հարկային տեսչության տեսուչ։
  • 1994-1998 թթ. - ՀՀ մաքսային վարչության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային տեսուչ, մաքսակետի պետի տեղակալ, ապա՝ մաքսակետի պետ։
  • 1998-2001 թթ. - ՀՀ պետական եկամուտների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան Բավրայի մաքսակետի պետ, այնուհետև՝ Բագրատաշենի մաքսակետի պետ, ապա՝ Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսակետի պետ։
  • 2002 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ագրոարդյունաբերական ժողովրդավարական միավորում» պատգամավորական խմբի անդամ։ «Հայխնայբանկում» ավանդադրված ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի քարտուղար։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 56 ընտրատարածքից։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ապա պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի քարտուղար։
  • 2007-2009 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետի պետ։
  • 2009-2014 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ։
  • 2014 թ. մայիսի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ[1]։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ և պատվոգիր (1998)։
Նախորդող
Արմեն Ղուլարյան
ՀՀ Տավուշի մարզպետ
Հովիկ Աբովյան

15 մայիսի 2014 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱԲՈՎՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.