Հայկ Չոբանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Չոբանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Չոբանյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Տավուշի մարզպետ
2019-2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
02.04.2021 - 04.08.2021
 
Կրթություն՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1995) և Հայաստանի պետական կառավարման ակադեմիա (1999)
Մասնագիտություն՝ պատմաբան և պետական գործիչ
Ծննդյան օր մարտի 5, 1973(1973-03-05) (51 տարեկան)
Ծննդավայր Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Ամուսին Արմինե Թումանյան

Հայկ Հարությունի Չոբանյան (մարտի 5, 1973(1973-03-05), Տավուշ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պետական գործիչ։ ՀՀ Տավուշի մարզպետ (2019 թվականի փետրվարի 6[1] - 01.04.2021): ՀՀ բարձր տեխնոլոգիաական արդյունաբերության նախարար (02.04.2021-04.08.2021)[2]: Գիտական ինովացիոն և կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Աէրոդինամիկս» ՓԲԸ նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, Հայաստանի Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը[3]։ 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում։ 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում։

1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ Հայաստանի կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։ 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը[4]։ Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։ 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահ։

2019 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Տավուշի մարզպետ[5]։

2021 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է պետական պարգևների։

  • ԵՊՀ արծաթե հուշամեդալ, 2009,
  • Մարշալ Բաղրամյան մեդալ,
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոսկե մեդալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]