Արմինե Թումանյան
Արմինե Թումանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 12, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի և դիզայներ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Հայկ Չոբանյան |
Սոցիալական մեդիա | Armine Tumanyan Silk and Silver art |
![]() |
Արմինե Արամի Թումանյան (հուլիսի 12, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, դիզայներ, գեղանկարչական ցուցահանդեսների համակարգող։ Հայաստանի նկարիչների միության անդամ, Տավուշի մասնաճյուղի ղեկավար[1], «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմինե Թումանյանը ծնվել է 1975 թվականին, Երևանում։ Գերազանց ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կերպարվեստի բաժինը՝ ստանալով կերպարվեստի մանկավարժի որակավորում։ Հագուստի մոդելավորում և դիզայն է ուսանել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում (մագիստրատուրա)։
2016 թվականին Զվարթնոց օդանավակայանում հիմնել է "ArtAm Gallery" հարթակը, որտեղ ցուցահանդեսների միջոցով ներկայացնում է հայ ժամանակակից նկարիչներին։
Արմինե Թումանյանի ստեղծագործությունների թեման մարդն է՝ բնության ներդաշնակության մեջ, Հայաստանի ակունքները և ներկան, կանանց ներաշխարհի վերարտադրությունը, նրանց հոգեվիճակը։
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբակային ցուցահանդեսների է մասնակցել Կանադայում (2012), Իսրայելում (2013), Թայվանում (2015), Իսրայելում (2015)։
Որպես նկարչուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչական սիմպոզիումների է մասնակցել Սերբիայում, Իսրայելում։ Իսրայելում եղել է International Arts and crafts Festival-ի հայաստանյան ներկայացուցիչը։
- «Անտեսանելին տեսանելի», 2022, Հայաստանի նկարիչների միություն[2]
- «Քո անունն է կին», 2019, Նարեկացի արվեստի միություն, Երևան[3] և Շուշի[4][5]
![]() |
Կանանց աշխարհը շատ խորն ու զանազան է, շատերի համար անհասկանալի։ Այսօր ներկայացրել եմ տարբեր ազգությունների ութ կանանց և ամենակարևոր կնոջ՝ իմ ներշնչման աղբյուր հանդիսացող Մարիամ Աստվածածնի կերպարը։ Այս աշխատանքներում արտահայտված է իմ էությունն ամենայն անկեղծությամբ՝ սիրով, հուզմունքով, հավատքով[3]։ - Արմինե Թումանյան
|
![]() |
- «Հայկական առասպելներ», 2018, Հայ-ռուսական համալսարանի Արթ-ակվարիում ցուցասրահ[6]
- 5 արվեստագետ կանանց ցուցահանդես ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, 2018[7]
- «Հավերժ ճամփորդ», Երևանի պատմության թանգարան, 2017[8]
Որպես համակարգող[խմբագրել | խմբագրել կոդը]
- 4 տարբեր ժանրերի ցուցահանդես «Կոնվերս» բանկում
- «Ներկիր քո Տակառը» նկարչական մրցույթ
- "Art, Wine and Tango" 14 floor Hotel, Երևան
- 10 հայ նկարիչների ցուցահանդես Կիևի ազգային պատկերասրահում, 2017
- Միջազգային նկարչական սիմպոզիում «Տավուշը աշխարհի աչքերով», 2019 (մասնակցել են արվեստագետներ 17 երկրներից, 23 նկարիչ և 7 նկարիչ Հայաստանից)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերբիայի, Լիտվայի, Մոլդովայի, Հարավային Կորեայի միջազգային գեղարվեստական սիմպոզիումի դիպլոմներ։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ աստվածներ շարք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է Հայկ Չոբանյանի հետ։ Ունեն 2 զավակ՝ դուստր և որդի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տավուշի մարզում բացվեց Հայաստանի նկարիչների միության մասնաճյուղ
- ↑ pressclub.am http://pressclub.am/127368/։ Վերցված է 2022-07-13
- ↑ 3,0 3,1 «Քո անունն է կին»
- ↑ «Քո անունն է կին». Շուշիում բացվել է Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը
- ↑ Շուշիում կբացվի Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը
- ↑ «Армине Туманян представила в РАУ серию картин “Армянские мифы”»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-08-ին։ Վերցված է 2020-01-18
- ↑ Առավոտ լուսո․ հարցազրույց (ԱՐՄԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՍԱԹԵՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ)
- ↑ Երևանի պատմության թանգարանում բացվել է գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mentorship through Art for Active Participation at Civic Life Archived 2020-07-10 at the Wayback Machine.
- "Армянские мифы" Армине Туманян
- Առավոտ լուսո հարցազրույց. Արմինե Թումանյան, Լիլիթ Վարդումյան
- Ազգային գույներ հաղորդաշար։ «20 տարի է «վարակված» եմ Տավուշի սիրով», Արմինե Թումանյան
- ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ - Արմինե Թումանյանի անհատական ցուցահանդեսը
- Armine Tumanyan - artist, curator
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարչուհիներ
- Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտներ
- Հայ դիզայներներ
- 21-րդ դարի կին արվեստագետներ
- 21-րդ դարի նկարիչներ