ՀՀ արդարադատության նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՀՀ արդարադատության նախարարություն
The Emblem of Ministry of Justice of Republic of Armenia.jpg
Տեսակ արդարադատության նախարարություն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Հապավում ՀՀ ԱՆ
Ստեղծման թվական 1920
Ենթարկում Հայաստանի կառավարություն
Շտաբակայան Երևան
Պատասխանատու նախարար Արտակ Զեյնալյան
Կայք moj.am

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, ՀՀ ԱՆ, Հայաստանի գործադիր իշխանության պետական մարմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին ՀՍՍՀ Հեղկոմի կողմից կազմակերպվում է Արդարադատության ժողովրդական կոմիսարիատը։ Գործել է 1923 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՍՍՀ ԿԳԿ նախագահության կողմից ընդունվում է գործունեության կանոնադրությունը։ Կից գործել է դատախազությունը, և արդարադատության ժողկոմը միաժամանակ հանրապետության դատախազն էր։ 1930 թվականի հունվարի 31-ին ժողկոմատը վերացվում է և վերստին ստեղծվում 1933 թվականի հունվարի 5-ին։ Այդ ժամանակամիջոցում արդարադատության ժողկոմատի խնդիրները կատարել են ՀՍՍՀ դատախազությունը և Գերագույն դատարանը։ 1936 թվականին արդարադատության ժողկոմատից անջատվում են դատախազական և քննչական մարմինները, և ժողկոմատը վերակազմվում է որպես Արդարադատության մինիստրություն։ Գործում մինչև 1959 թվականը։ Մինչև 1970 թվականը նրա գործառույթներն իրականացնում են ՀՍՍՀ գերագույն դատարանը և ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր իրավաբանական հանձնաժողովը։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության 1970 թվականի նոյեմբերի 2-ի հրամանագրով ՀՍՍՀ արդարադատության մինիստրությունը, որի խնդիրներն էին՝ դատական, նոտարական, զագսի մարմինների, փաստաբանների կոլեգիայի, իրավախորհրդատուների, գործունեության ղեկավարումը, իրավունքի պրոպագանդման և քաղաքացիների իրավական դաստիարակության գործի մեթոդական ղեկավարությունը, դատական մարմինների գործունեության ընդհանրացումը, մասնակցություն գործող օրենսդրության համակարգմանը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայայաստանի արդարարադատության նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ[1]:

Կառուցվածքային ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն
  • Պրոբացիայի պետական ծառայություն
  • Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն
  • Ֆինանսատնտեսագիտական վարչություն
  • Իրավական փոխօգնության վարչություն
  • Միջազգային իրավական համագործակցության վարչություն
  • Քարտուղարություն
  • Անձնակազմի կառավարման վարչություն
  • Իրավական ապահովման վարչություն
  • Գործերի կառավարչություն
  • Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Առաջին բաժին
  • Ներքին աուդիտի բաժին
  • Արխիվային բաժին
  • Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժին

Առանձնացված ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ
  • «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ
  • Պաշտոնական տեղեկագիր ՓԲԸ
  • Արդարադատության ակադեմիա
  • «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամ
  • «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ
  • «ՀՀ ԱՆ թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախարար

Առաջին տեղակալ

Տեղակալներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական սովետական հանրագիտարան, Երևան-1976

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]