Jump to content

Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորումը՝ բնակչության և անձնակազմի անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի պաշտպանության և ՀՀ անվտանգության պաշտպանության նպատակներով։

Կոմիտեն կարգավորում է Հայկական ԱԷԿ-ի, աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի, ՌԱԴՈՆ պահեստարանի և միջուկային նյութերի կիրառմամբ իրականացվող գործունեությունների միջուկային և ճառագայթային անվտանգությունը։ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահն է Աշոտ Մարտիրոսյանն, տեղակալը՝ Խաչատուր Խաչիկյանը։

Կոմիտեի տեխնիկական աջակցման կենտրոնը «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնն» է։

Հայաստանի Հանրապետությունում միջուկային անվտանգության կարգավորող մարմինն առաջին անգամ ստեղծվել է 1993 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ, և կոչվել է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչություն» կամ ամփոփ կերպով՝ «ՀՀ Պետատոմհսկողություն»։ 2002 թվականին, ՀՀ Պետատոմհսկողությունը միացվել և վերակազմակերպվել էՀՀ բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ճառագայթային անվտանգության տեսչության։ Այնուհետև, 2008 թվականին ՀՀ բնապահպանության կազմում գտնվող տեսչությունը վերակազմակերպվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի[1]։

2018 թվականի հունիսի 11-ի կառավարական որոշմամբ իրավահաջորդն է դարձել ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]