ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Jump to navigation
Jump to search
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | նախարարություն և գործադիր իշխանություն |
Երկիր | ![]() |
Ստեղծվել է | ապրիլի 21, 2008 |
Մասն է | Հայաստանի Կառավարություն |
Գլխամաս | Երևան, Հայաստան |
Նախագահ | Անդրանիկ Փիլոյան[1] |
Կայք | mes.am/hy/ |
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2008-2014 թվականներին և 2016 թվականի փետրվարի 24-ից գործող գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում, իրականացնում և համակարգում է օրենքով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։
Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 2008 թվականի ապրիլի 21-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով[2]։
2014 թվականի դեկտեմբերի 1-ից միավորվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հետ։
Վերաստեղծվել է 2016 թվականի փետրվարի 24-ին՝ վերակազմակերպման ձևով առանձնացվելով Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից[3]։
Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախարար
Տեղակալներ
Նախկին նախարարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2020 թվականի նոյեմբերի 20-ից պաշտոնը զբաղեցնում է Անդրանիկ Փիլոյանը:
- 2018-2020 - Ֆելիքս Ցոլակյան
- 2018-2018 - Հրաչյա Ռոստոմյան
- 2017-2018 - Դավիթ Տոնոյան
- 2010-2016 - Արմեն Երիցյան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Government of Armenia
- ↑ Հայաստանի նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին 3) ստեղծել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ