Արմեն Երիցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմեն Երիցյան
Армен Генрихович Ерицян.jpg
 
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ ոստիկան
Ազգություն հայ
Ծննդյան օր դեկտեմբերի 25, 1960(1960-12-25)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր դեկտեմբերի 13, 2016(2016-12-13)[1][2] (55 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայության մեդալ, «Մարշալ Բաղրամյան» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան (Հայաստան), Արիության մեդալ, «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ, Մխիթար Գոշի մեդալ և Մեդալ «անբասիր ծառայության համար»

Արմեն Հենրիկի Երիցյան (դեկտեմբերի 25, 1960(1960-12-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2016(2016-12-13)[1][2], Երևան, Հայաստան), ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ոստիկանության գեներալ-մայոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվական - Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց
  • 1986 թվականին ավարտել է - ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոց
  • 1990 թվականին ավարտել է - ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոց։
  • 1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպերանտուրան և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում:
  • 1999 թվականին ավարտել է ՌԴ նախագահին կից ՆԳՆ բարձրագույն ակադեմիայի դոկտորանտուրան և ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982 թվականից մինչև 2001 թվականը - Ոստիկանության արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոսիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ
  • 2001 թվական- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
  • 2003 թվական- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
  • 2008 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ[3]։
  • 2010 թվականի մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից[4]:
  • 2010 թվականի մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2012 թվականի մայիսի 31-ը[5]։
  • 2012 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2013 թվականի ապրիլի 9-ը[6]։
  • 2013 թվականի ապրիլի 9-ից մայիսի 8-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար։
  • 2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[7]։
  • 2013 թվականի ապրիլի 3-ից 18-ը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար։
  • 2014 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[8]։
  • 2014 թվական դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից[9]։
  • 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում[10]։
  • 2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից[11]։
  • 2016 թվականի փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար[12]։
  • Դասավանդում էր Երևանի պետական համալսարանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական գիտությունների դոկտոր էր։ 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահն էր։ 2014 թվականի ապրիլի 16-ին իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից այն բանից հետո, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում կայացրեց կառավարող կոալիցիայում չընդգրկվելու վերաբերյալ։

Ամուսնացած էր, ուներ երկու դուստր չորս թոռ։

Նախորդող
Արարատ Մահտեսյան
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Արմեն Երիցյան

4 հունիսի 2008-15 մարտի 2010
Հաջորդող
Հունան Պողոսյան
Նախորդող
Մհեր Շահգելդյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար
Արմեն Երիցյան

15 մարտի 2010—1 դեկտեմբերի 2014
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Արմեն Երիցյան

1 դեկտեմբերի 2014—24 փետրվարի 2016
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար, Դավիթ Լոքյանը որպես ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Արմեն Երիցյան

24 փետրվարի 2016 - 13 դեկտեմբերի 2016
Հաջորդող
Դավիթ Տոնոյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է նախարար Արմեն Երիցյանը
  2. 2,0 2,1 2,2 Minister of Emergency Situations Armen Yeritsyan passes away aged 55
  3. Ա. Երիցյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին
  4. Ա. Երիցյանին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին
  5. Ա. Երիցյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին
  6. Ա. Երիցյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին
  7. Ա. Երիցյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին
  8. Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  11. Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  13. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]