Հունան Պողոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հունան Պողոսյան | |
---|---|
մայիսի 30, 1964 (60 տարեկան) - | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Պարգևներ |
Հունան Հրաչի Պողոսյան , հայ ռազմական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ, Սյունիքի նախկին մարզպետ[1] (2018-2020):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ։
- 1982-1984 - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1991-1993 - աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
- 1993-1995 - Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
- 1995-1996 - Քրեական հետախուզության վարչությունում, որպես պետի տեղակալ,
- 1996-1999 - Քրեական հետախուզության վարչության պետ,
- 1999-1999 - Մաշտոցի ՆԳ բաժնի պետ,
- 1999-2000 - Կենտրոնական ՆԳ բաժնի պետ,
- 2000-2001 - Արաբկիրի ՆԳ բաժնի պետ,
- 2001-2004 - Երևան քաղաքի ՆԳ վարչությունում, որպես պետի օպերատիվ գծով տեղակալ,
- 2004-2008 - ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ,
- 2008-2010 - զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը։
- 2010 թ. մարտի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ[2]։
- 2018 թվականի մայիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից։
- 2018թ. հոկտեմբերի 16-ի ՀՀ կառավարության 1129-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ։
- 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարվելու դիմում է ստորագրել[1]։
Կոչումներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ Նախագահի հրամանագրերով՝
- 2010 թ. ապրիլի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում[3]։
- 2014 թ. ապրիլի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում[4]։
- 1998 - Արիության մեդալ,
- 2006 - «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ,
- 2011- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
- 2016- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
- ՀՀ Վարչապետի հուշամեդալ (2012)։
ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝
- 2006 - Մարտական ծառայության մեդալով։
Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով։ ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով։Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ««Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»․ Հունան Պողոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել». Hetq.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Հ. Պողոսյանին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին
- ↑ Հ. Հ. Պողոսյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին
- ↑ Հ. Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդող Աշոտ Գիզիրյան |
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյան 2008-27 մարտի 2010 |
Հաջորդող Գագիկ Ավետիսյան |
Նախորդող Արմեն Երիցյան |
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյան մարտի 27, 2010-մայիսի 11, 2018 |
Հաջորդող Արման Սարգսյան |
Նախորդող Կարեն Համբարձումյան 2018-2018 |
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան 2018—2020 |
Հաջորդող Մելիքսեթ Պողոսյան |