Կարեն Համբարձումյան
Կարեն Համբարձումյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից | |||
| |||
2018 հունիսի 8 - 2018 հոկտեմբերի 4 | |||
Կուսակցություն՝ | անկուսակցական | ||
Կրթություն՝ | ՀԱՊՀ (2004) | ||
Մասնագիտություն՝ | էներգետիկ-տնտեսագետ | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 16, 1982 (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կարեն Հովհաննեսի Համբարձումյան (նոյեմբերի 16, 1982, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ` ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ։ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարեն Համբարձումյանը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 16-ին Սիսիան քաղաքում։ 1989-1998 թվականներին սովորել է Սիսիանի թիվ մեկ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Սիսիանի վարժարանում և 2000 թվականին ավարտել այն։ 2000 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետը և 2004 թվականին ավարտել այն, ստացել էներգետիկ-տնտեսագետի մասնագիտություն։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Պահեստազորի սպա է։ 2006-2008 թվականներին ուսումը շարունակել է «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան։
2006-2018 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ Ներկայումս անկուսակցական է[1]։ Ամուսնացած է ունի երկու երեխա։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N634-Ա որոշմամբ Կարեն Համբարձումյան նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[2]։
2018 թվականին հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից։
2018 թվականին արտահերթ ԱԺ ընտրություններում ընտրվել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքից։
Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի Կարեն Համբարձումյանը նախկինում եղել է ԲՀԿ անդամ[3]։ Բացի այդ, ըստ Հակոբյանի, Համբարձումյանը ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ընտանիքի հետ ՀԷԿ է շահագործում[3]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «ՀՈՎԹԵՐ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ (2010)
- «ՀՈՎԹԵՐ» ՍՊԸ-ի տնօրեն (2012-2014)
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մատակարարման բաժնի առաջատար ճարտարագետ (2014-2015)
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական բաժնի առաջատար ճարտարագետ (2015-2016)
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի վարկային ծրագրերի իրականացման բաժնի պետ (2016-2018)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019-01-17
- ↑ «ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2018-08-08
- ↑ 3,0 3,1 «Իմ քայլի «Ծառուկյանները»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-21-ին։ Վերցված է 2020-06-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սյունիքի նորանշանակ մարզպետի կենսագրությունը
- Կարեն Համբարձումյանի կենսագրությունը ՀՀ կառավարության կայքում