Մխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
2021 հոկտեմբերի 1 | ||||
| ||||
2019 հոկտմբերի 17 | ||||
| ||||
2018 մայիսի 11-2019 հունվարի 14 | ||||
| ||||
2019 հունվարի 14 | ||||
| ||||
2019 հունվարի 18 | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր և քաղաքական գործիչ | |||
Կրթություն՝ | ԵՊՀ, արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժին | |||
Մասնագիտություն՝ | թուրքագետ | |||
Ծննդյան օր | մայիսի 15, 1990 (32 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ![]() ![]() | |||
Մխիթար Հայրապետյան (ծնված՝ մայիսի 15, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արևելագետ, քաղաքական, հասարակական գործիչ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն[2], «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ, «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» համահիմնադիր[3][4], Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, Հայաստանի Սփյուռքի նախկին նախարար,Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին ավարտել է Երևանի N127 դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը։ 2013 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2012-2013 թվականներին եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ։ Գիտական հոդվածի հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010-2017 թվականին հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպես Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ։
- 2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցացիա» կազմակերպությունը և մինչև 2015թ. ապրիլն իրականացրել կազմակերպության փոխնախագահի լիազորությունները։
- 2016 թվականի հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը։
Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի դեկտեմբերի 14-ին Մխիթար Հայրապետյանն ու իր ընկերները հայտարարել են նոր կուսակցություն ստեղծելու մասին, որը կոչվում է Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության։ Նորաստեղծ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Մխիթար Հայրապետյանը, իսկ նախագահ՝ ներկայում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը[3][4]։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կուսակցության քաղաքական գործունեության վերաբերյալ փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցությունը Հայաստանի նախագահական ընտրություններին հնարավոր է աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին[4][5]>։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 2020 թվականին Մխիթար Հայրապետյանը հերքել է, որ երբևէ Հայաստանում չի գրանցվել «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցություն» անունով կուսակցություն և որ 21 տարեկան երիտասարդներն ընդամենը ցանկացել են ստեղծել կուսակցություն[6][4]։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։
2016 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում։
2016-2018 թվականներին եղել է ՔՊ Սփյուռքի հարցերով համակարգող։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[7][8][9][10][11][12]։
Թավշյա հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մխիթար Հայրապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականին Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանափոխությանը։ Նա Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականի մարտի 31-ից Գյումրի քաղաքից քայլերթով հասել է Երևան, որտեղ ակտիվորեն մասնակցել հակաիշխանական բողոքի գործողություններին։ Իշխանափոխությունից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Սփյուռքի նախարար[13]։
2018 թվականին Հայաստանում հակաիշխանական բողոքի գործողությունների մեկնարկը Գյումրիից քայլերթով սկսելու գաղափարը պատկանում է Մխիթար Հայրապետյանին։ Ըստ նրա՝ ինքն այդ գաղափարի առաջացման ժամանակ ոգեշնչվել է երկու օրինակով՝ Հնդկաստանում և Թուրքիայում ընդդիմադիր գործիչների բողոքի գործողություններից։ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ինքն օգտվել է 1930 թվականին Հնդկաստանում «Աղի երթի» ընթացքում կիրառված տեխնոլոգիաներից, մասնավորապես, երբ Մահաթմա Գանդին սոցիալական հարցեր բարձրացնելու նպատակով 387 կմ քայլեց։ Նա երթը սկսեց 8 հոգով և ավարտեց 80 հազար հոգով։ Երկրորդ օրինակը Մխիթար Հայրապետյանը վերցրել է Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուի 2017 թվականի քայլերթից, երբ նա քաղբանտարկյալների խնդիրը բարձրացնելու համար Անկարայից քայլեց Ստամբուլ։ Նա իր երթը սկսեց միայնակ և Անկարա մտավ շուրջ 300 հազար կողմնակիցներով[13]։
Սփյուռքի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի մայիսի 11-ին նշանակել է սփյուռքի նախարար[14]։
2018 թվականի մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվել է Վրաստանի Հանրապետությունում և մասնակցել պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններին, այցի շրջանակներում եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում և հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ[15]։
Հուլիսի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Կիպրոսում[16]։ Պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու ֆոտիսի հետ[17]։
Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը Մխիթար Հայրապետյանը աշխատանքային այցով եղել է ԱՄՆ-ում, այցելել Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։ Հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական գործիչների ու հայկական համայնքի հետ[18]։
Սեպտեմբերի 14-ին Մխիթար Հայրապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվել է Ֆրանսիայում:Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ միասին հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախարարը հանդիպում է ունեցել համայնքի ակտիվ երիտասարդ գործիչների հետ[19]։
Սեպտեմբերի 20-27-ը աշխատանքային այցով եղել է Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում։
2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանը Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան է, ով մեկնել է Հալեպ։
Նախարարը աշխատանքային այցով եղել է Լիբանանում։ Բեյրութում հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի և հայկական համայնքի հետ[20][21]։
Այցելել է Եգիպտոս, որտեղ հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ[22]։
Մեկ օրյա այցով եղել է Թեհրանում և հանդիպում է ունեցել բարձրաստիճան նախարարների հետ։
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավարն է եղել։
2018 թվականին մի շարք սփյուռքագետների հետ խորհրդակցությամբ պատրաստվել է սփյուռքի քաղաքականության ռազմավարության մի փաստաթուղթ, որը սփյուռքի հետ հարաբերություններում հիմնովին նոր մոտեցումներ է առաջարկել[փա՞ստ]:2018 թվականին սփյուռքի նախարարությունն իրականացրել է մի քանի ծրագիր.
1. «Քայլ դեպի տուն»՝ 24 երկրից 400 մասնակից։
2. «Արի տուն» ծրագրի անցումային փուլեր՝ 16 երկրից 156 մասնակից։
3. Համահայկաական մշակութային փառատոն՝ 11 երկրից 405 մասնակից։
Պատգամավորական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մխիթար Հայրապետյանը ունի եղբայր, ով հայտնի է Հայկ Ստվեր ստեղծագործական անվամբ և հանդիսանում է «Քաղաքացու երգը» ստեղծագործության հեղինակը[23]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հանդիսանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի, Հայաստանում ֆուտբոլի գործկոմի և մի շարք այլ կառույցների հոգաբարձու անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն»։ www.1lurer.am (հայերեն)։ Վերցված է 2021-11-04
- ↑ «Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն» հոդված aysor.am լրատվական կայքում, (արխիվացված 03․11․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 «Նորաստեղծ կուսակցությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 03․11․2021թ․)։
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Ինչու՞ է իշխանական պատգամավորը թաքցնում իր անցյալը», հոդված politik.am լրատվական կայքում, (արխիվացված 03․11․2021թ․)։
- ↑ «Իշխանական «դյուրագրգիռ» պատգամավորների սկանդալային անցյալը» հոդված lurer.com լրատվական կայքից։
- ↑ «Սփյուռքի նախարարը՝ իր կենսագրության որոշ դրվագները «թաքցնելու» մասին» հոդված 168.am լրատվական կայքում, (արխիվացված 03․11․2021թ․)։
- ↑ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2019-06-17
- ↑ Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
- ↑ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
- ↑ ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
- ↑ Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
- ↑ ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
- ↑ 13,0 13,1 «Մխիթար Հայրապետյան` քայլարշավի հեղինակ եւ Սփյուռքի նախարար», հոդված mediamax.am կայքում, (արխիվացված 03․11․2021թ․)։
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ www.president.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-06
- ↑ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան»։ www.primeminister.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-06
- ↑ «Սփյուռքի նախարարը Կիպրոս է մեկնում. մասնակցելու է «Կիպրացիների համաշխարհային համաժողովին»»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-06
- ↑ «Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի հետ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-06-06
- ↑ «Սփյուռքի նախարարը կայցելի Միացյալ Նահանգներ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-06-06
- ↑ «Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վարչապետի հետ միասին կմեկնի Ֆրանսիա»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2020-06-06
- ↑ «ՀՀ սփյուռքի նախարարը Լիբանանում է»
- ↑ «Սփյուռքի նախարարը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառին»
- ↑ «ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2020-06-06
- ↑ «Քաղաքացու երգի» հեղինակ․ Մնացել է Հանրապետականի շտաբում լսեմ, (արխիվացված 18․11․2021թ․):