Հարություն Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հարություն Բաբայան
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 18, 1975(1975-12-18) (43 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Հարություն Վիլիկի Բաբայան՝ (դեկտեմբերի 18, 1975(1975-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Բաբայանը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին, Երևանում[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը: Անասնաբույժ: 2009թվականին ավարտել է Երեւանի մենեջմենտի համալսարանը, որպես տնտեսության կառավարիչ: 

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2003 թվականներին եղել է «Թայեր» ՍՊԸ անվտանգության աշխատակից: 2003-2007 թվականներին՝ «American Confidence Incorporation» ՍՊԸ անվտանգության աշխատակից: 2008-2010 թվականներին՝ «Եվրովագեն» ՍՊԸ իրացման դեպարտամենտի տնօրեն: 2010-2011 թվականներին եղել է «Նաթֆուդ» ընկերության գնումների եւ լոգիստիկայի բաժնի պետը: 2011-2013 թվականներին եղել է «Ֆուդլիդեր» ընկերության ներմուծման, լոգիստիկայի եւ վաճառքի բաժնի տնօրենը: 2014թվականին եղել է փոքր եւ միջին բիզնեսի մարկետինգի եւ լոգիստիկայի գծով խորհրդատու` գինեգործության եւ պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների համար: 2014 թվականին եղել է «Վի էյջ էյջ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր: 2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի «Ելք» խմբակցության ավագանու անդամ: 

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով:

Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]