Սոս Ավետիսյան
Սոս Ավետիսյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունվարի 10-ից - 2021 օգոստոսի 2 | |||
| |||
2021 նոյեմբերի 12-ից | |||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան և Օքսֆորդի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | հունիսի 21, 1989 (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | ![]() |
Սոս Վահեի Ավետիսյան (հունիսի 21, 1989, Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Երևանի պետական համալսարանի դասախոս, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։ Իսպանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996-2005 թվականներին ուսանել է Արարատ քաղաքի «Թարգմանչաց Վարժարանում» (այժմ՝ Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց), ավարտական տարին՝ ԱՄՆ-ում։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի և գրականության բաժնում։
2011-2013 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքների և ժողովրդավարացման» ծրագրում՝ ստանալով եվրոպագետի մագիստրոսական աստիճան։ 2013-2014 թվականներին սովորել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցում։
2014-2016 թվականներին սովորել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ծրագրում՝ ստանալով մագիստրոսական աստիճան։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-2010 թվականներին աշխատել է ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես առաջատար մասնագետ։ 2016 թվականից ցայսօր դասախոսում է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում։ 2016-2017 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հայոց պատմության դասախոսի օգնական։
2017-2018 թվականներին աշխատել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունում՝ որպես քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու։ 2018 թվականի հոկտեմբերից անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման նստաշրջանի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով՝ ընդգրկվելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության և ՀՀ ԱԺ թվով 15 բարեկամական խմբերի կազմերում։
2021 թվականի նոյեմբերի 12-ին նշանակվել է Իսպանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019-06-21
|