Արթուր Դավթյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթուր Ռազմիկի Դավթյան
Ծնվել է1975 թվականի հունիսի 8
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Կրթություն«Վարդանանց» համալսարան
Մասնագիտությունիրավաբան, տնտեսագետ-կառավարիչ
Աշխատանքփաստաբան, առևտրային արբիտրաժի նախագահ, դասախոս, պատգամավոր
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած է
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Երեխաներերեք զավակ

Արթուր Դավթյան (հունիսի 8, 1975(1975-06-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, տնտեսագետ-կառավարիչ, իրավաբան[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 8-ին Երևանում։

1998-1999 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։

Մինչև 1997 թվականը սովորել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա 1998 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը։ 2005 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2017 թվականին՝ Երևանի «Գալիք» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։

1998 թվականից անդամակցել է Հայաստանի փաստաբանների միությանը, 2005 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է դարձել։ 2016-2018 թվականներին նշանակվել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ։

2003-2004 թվականներին ղեկավարել է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազամակերպության ծրագրը։ 2004-2012 թվականներին եղել է «Իրավունքի պաշտպան» ՍՊԸ, իսկ 2012-2018 թվականներին՝ «Դավթյան» և գործընկերներ փաստաբանական գրասենյակ ՍՊԸ փաստաբան։ 2005-2006 թվականներին դասախոսել է Երևանի պետական մանկավարժական հալասարանում, 2019 թվականի հունվարից՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում։ 2005-2018 թվականներին նախագահել է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազամակերպությունը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 3 զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1361&lang=eng
  2. «Արթուր Դավթյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».