Սուրեն Գրիգորյան
Սուրեն Գրիգորյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2019 - 2021 | ||
| ||
2021 թվական ապրիլ - դեկտեմբեր | ||
| ||
2022 թվականի փետրվար | ||
Կրթություն՝ | Հայ-Ռուսական համալսարան | |
Մասնագիտություն՝ | իրավաբան և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հունիսի 24, 1992 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայաստան | |
Քաղաքացիություն | ![]() |
Սուրեն Գրիգորյան (հունիսի 24, 1992, Երևան, Հայաստան), իրավաբան, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։ Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար։ Երևանի փոխքաղաքապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Գրիգորյանը ծնվել է Երևանում՝ 1992 թվականի հունիսի 24-ին։
Միչև 2013 թվականը սովորել և ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2018 թվականին՝ ասպիրանտուրան։ Նա իրավագիտության թեկնածու է։
2015 թվականին Դիլիջանում մասնակցել է «Արբիտրաժի քննարկման կլոր սեղան», իսկ 2016 թվականին Երևանում «Արբիտրաժի օրեր Հայաստանում» Եվրոպական միության և Եվրոպական խորհուրդի համատեղ ծրագրերին։
2014 թվականի հուլիսից հոկտեմբեր աշխատել է «ԷյԷմ» իրավաբանական ընկերությունում որպես իրավախորհրդատուի օգնական, 2014-2016 թվականներին՝ նույն ընկերությունում որպես իրավախորհրդատու, 2016-2017 թվականներին՝ ավագ իրավախորհրդատու։ 2017-2018 թվականներին՝ «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան, իսկ 2018-2019 թվականներին՝ նույն ընկերության ավագ իրավաբան։
2015 թվականից Սուրեն Գրիգորյանը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
2021 թվականի ապրիլի-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
2022 թվականի փետրվարի 8-ին Երևանի ավագանու նիստում՝ նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Գրիգորյանը ամուսնացած չէ։