Եվրոպական խորհուրդ
Եվրոպական խորհուրդ | |
---|---|
Տեսակ | Եվրոպական միության հաստատություն և գործադիր իշխանություն |
Երկիր | Եվրոպական Միություն |
Հիմնադրված | 1974 թվական |
Գլխադասային գրասենյակ | Europa building, Բրյուսել |
Տարածաշրջան | Եվրոպական Միություն |
Գլխավոր քարտուղար | Շառլ Միշել[1] |
Վերադաս կազմակերպություն | Եվրոպական Միություն |
Կայք | consilium.europa.eu/en/(անգլ.), consilium.europa.eu/fr/(ֆր.) և consilium.europa.eu/es/european-council/(իսպ.) |
Եվրոպական խորհուրդ, ներկայացնում է Եվրոպական Միության 28 անդամ-երկրների կամ կառավարությունների ղեկավարների վեհաժողովը, որի ղեկավարը նախագահն է։ Նիստերը գումարվում են տարեկան չորս անգամ, որոնցից երկուսը՝ հուլիսին, երկուսը՝ դեկտեմբերին՝ Նախարարների խորհրդի յուրաքանչյուր հերթափոխվող նախագահության վերջում։ Վեհաժողովների նպատակը ԵՄ քաղաքականության կարևոր ուղղությունների սահմանումն է արտաքին քաղաքականության բնագավառում։ 2009 թվականին, երբ Լիսաբոնի պայմանագիրը մտավ ուժի մեջ, Եվրոպական հանձնաժողովը Եվրոպական խորհրդի փոխարեն հաշվետու դարձավ խորհրդարանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]1959-61 թթ. Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը ցանկանում էր կրկին կիրառել Եվրոպական տնտեսական համայնքի վերազգային կառավարման ձևը՝ կառուցվածքն ավելի շատ ներխորհրդարանական ձևի ձևափոխելով։ Առաջարկը շատ քիչ երկրների հավանությանն արժանացավ։
1961 թվականի գագաթաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականի փետրվարի 10-ից 11-ը Համայնքների 6 անդամ-երկրների մասնակցությամբ գագաթաժողով գումարվեց, որի նպատակն էր ավելի ամուր քաղաքական համագործակցության մեթոդի կիրառման հստակեցումը։ Ֆրանսիայի առաջարկը դրվեց քվեարկության։ Իտալացիներն առաջարկեցին Ֆուշեի կոմիտե ստեղծել, որը պետք է անդամ–երկրների ու կառավարությունների ղեկավարների միջև կայանալիք հանդիպումների համար առաջարկություններ նախապատրաստեր։ Երկրորդ գագաթաժողովը գումարվեց նույն տարվա հուլիսի 19-ին Բոնում։ Ըստ արդյունքների՝ անդամ-երկրների ու կառավարությունների ղեկավարները որոշեցին քաղաքական միություն հիմնել և այդ նպատակով պարբերաբար ժողովներ գումարել՝ մտքերի փոխանակման ու իրենց քաղաքականությունների կոորդինացման նպատակով։ Այս գագաթաժողովից հետո հիմնվեց Ֆուշեի կոմիտեն։
Ֆուշեի կոմիտեի նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականի նոյեմբերի 2-ին ներկայացվեց առաջին նախագիծը, ըստ որի՝ անդամ-երկրների կամ կառավարությունների ղեկավարներին առաջարկվեց քաղաքական միություն ստեղծել, որի շնորհիվ արտաքին քաղաքականության, անվտանգության, մշակութային, գիտական, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հիմնարարար ազատությունների վերաբերյալ կհամագործակցեին միմյանց հետ։ Խորհուրդը պետք է տարեկան 4 անգամ նիստ գումարեր, իսկ լրացուցիչ նիստ պետք է գումարվեր մեկ անդամ-պետության պահանջով։ Որոշումները պետք է ընդունվեին միաձայն։
1962 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց երկրորդ նախագիծը, որը ներառում էր միջկառավարական քաղաքական միության նախագծում եվրոպական ինտեգրացման տնտեսական տեսանկյունները։
Բելգիան, Իտալիան, Լյուքսեմբուրգն ու Հոլանդիան մերժեցին այս առաջարկները՝ պատճառաբանելով, որ դրանք կվատթարացնեին Համայնքների անդրազգային բնույթը։
2 օր անց Ֆրանսիայի հինգ գործընկերներն առաջարկեցին նոր պայմանագրի նախագիծ, ըստ որի՝ Խորհուրդը պետք է ձևավորվեր անդամ-երկրների ներկայացուցիչներից, իսկ որոշումները պետք է ընդունվեին միաձայնությամբ։
1969 թվականի Հաագայի և 1972 թվականի Փարիզի գագաթաժողովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականի հուլիսին Ֆրանսիայի արտգործնախարար Մորիս Շումանն համաժողով կազմակերպելու առաջարկով հանդես եկավ, որի ընթացքում անդամ-երկրների կամ կառավարությունների ղեկավարները պետք է քննարկեին Համայնքների ընդլայմանը վերաբերող խորացումը։ Դեռևս նույն տարվա փետրվարի 12-ին Հանձնաժողովի հրապարակած հուշագրում սահմանվում էր, որ դեկտեմբերի 1-ին և 2-ին Հաագայում Նախարարների խորհուրդը պետք է աշխատեր տնտեսական ու դրամական միության նախագծի ուղղությամբ։ 1972 թվականի հոկտեմբերի 19-ից 21-ը Եվրոպական խորհրդարանի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուի աջակցությամբ Փարիզում գագաթաժողով գումարվեց։
1973 թվականի Կոպենհագենի գագաթաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականի նոյեմբերի 2-ին Դանիայի վարչապետ Անկեր Յորգենսենը, Ֆրանսիայի նախագահ Ժ. Պոմպիդուից նամակ ստանալուց հետո, գագաթաժողով հրավիրեց։ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում համաձայնեցվեց, որ անհրաժեշտ քաղաքական ազդակ տրվի՝ համայնքային կառույցերին խրթին հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Միակ որոշումն այն էր, որ անդամ-երկրների կամ կառավարությունների ղեկավարները պետք է ավելի հաճախ հանդիպեին։
Եվրոպական խորհրդի հռչակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին Եվրոպական խորհրդի նիստերին նոր անդամ-երկրների ու կառավարությունների ղեկավարներ մասնակցեցին, մասնավորապես՝ Վալերի Ժիսկար-դ՛Էստենն ու Հելմուտ Շմիդտը։ Վերջիններս համարում էին, որ եվրոպական խորացված միավորումը կարիք ուներ ֆինանսական, դրամային, էներգետիկ ու տնտեսական ոլորտներում ամուր քաղաքական հանձնառության։ 1974 թվականի դեկտեմբերի 9-ից 10-ը տևած Փարիզյան գագաթաժողովի արդյուքներից մեկն էլ անդամ-երկրների ղեկավարների հանդիպումները հաճախակի դարձնելն էր։ Տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ եվրոպացի ղեկավարները ցանկանում էին սահմանափակել փորձագետների ազդեցությունը որոշումների ընդունման ընթացակարգում՝ գլոբալ նպատակներ սահմանելով և եվրոպական հաստատություններին բավականաչափ մանևրելու հնարավորություններ տալով։ Այս գագաթաժողովով ձևավորվեց Եվրոպական խորհուրդը։
Լիսաբոնյան պայմանագրից ի վեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոնյան պայմանագրով Եվրոպական խորհրդին իրապես տրվեց Եվրոպական միության հաստատության կարգավիճակ։ Մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը՝ Եվրոպական խորհրդի նախագահությունը ստանձնում էր յուրաքանչյուր անդամ-պետության գործադիր մարմինը` Եվրոպական Միության խորհրդի հետ համատեղ և վեցամսյա հերթափոխվող նախագահությամբ (յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին և հուլիսի 1-ին)։ Սակայն, Լիսաբոնյան պայմանագրով սահմանվեց Եվրոպական խորհրդի նախագահության հստակ կարգ։ Առաջին նախագահը դարձավ Հերման Վան Ռոմպեյը՝ 2010 թվականի հունվարի 1-ին։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիսաբոնյան պայմանագրով սահմանվեց, որ Եվրոպական խորհուրդը կազմված է առանց վերանշանակման իրավունքի 2.5-ամյա ժամկետով ընտրվող նախագահից ու Եվրոպական հանձնաժողովի նախագահից։ Միաժամանակ, Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն էլ է մասնակցում նրանց աշխատանքներին։ Նախարարներն ու Եվրոպական հանձնաժողովի անդամները կարող են հրավիրվել մասնակցելու յուրահատուկ թեմաների վերաբերյալ հանդիպումներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://eur-lex.europa.eu/legal-content/fr/TXT/?uri=CELEX:12007L/TXT
- http://www.consilium.europa.eu/fr/european-council/
- http://www.touteleurope.eu/l-union-europeenne/les-traites/synthese/le-traite-de-lisbonne-2009.html
- http://www.robert-schuman.eu/fr/comprendre-le-traite-de-lisbonne
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 531)։ |