Հերման Վան Ռոմպեյ
Հերման Վան Ռոմպեյ | |
Herman Van Roumpey | |
![]() | |
1-րդ Եվրամիության մշտական ներկայացուցիչ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հունվարի 1, 2010 |
---|---|
Կուսակցություն՝ | Christian Democratic and Flemish? և Եվրոպական ժողովրդական կուսակցություն |
Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 31, 1947 |
Ծննդավայր՝ | Էտերբեեկ, Բրյուսել, ![]() |
Ամուսին ՝ | Geertrui Windels? |
Երեխաներ՝ | Պիտեր Վան Ռոմպեյ |
Դինաստիա՝ | Van Rompuy family? |
Հայր՝ | Vic Van Rompuy? |
Պարգևներ՝ | |
![]() |
Հերման Վան Ռոմպեյ (հոլ.՝ Herman Achille Van Rompuy[1], հոկտեմբերի 31, 1947[2][3][4][…], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիացի քաղաքական գործիչ, Բելգիայի նախկին վարչապետը, Եվրոպական խորհրդի առաջին նախագահը։
Բելգիայի Քրիստոնեական դեմոկրատներ և ֆլամանդցիներ կուսակցությունը ներկայացնող վան Ռոմպեյը 2008 թվականի դեկտեմբերի 30-ից եղել է Բելգիայի 66-րդ վարչապետը մինչև Իվ Լետերմը (ով նաև նախորդում էր վան Ռոմպեյին) հաջորդեց նրան 2009 թվականի նոյեմբերի 25-ին։ Եվրամիության կառույցներից մեկը հանդիսացող Եվրոպական խորհրդի անդամները 2009 թվականի նոյեմբերի 19-ին[5] Վան Ռոմպեյին ընտրեցին Եվրոպական խորհրդի նախագահ[6]։ Նա պաշտոնավարեց 2009 թվականի դեկտեմբերի 1-ից 2012 թվականի մայիսի 31-ը[7][8], թեև պաշտոնապես նախագահի պարտականությունները ստանձնեց 2010 թվականի հունվարի 1-ին[9]։ 2012 թվականի մարտի 1-ին նա վերընտրվեց երկրորդ ժամկետով՝ պաշտոնապես՝ 2012 թվականի հունիսի 1-ից 2014 թվականի նոյեմբերի 30-ը[10]։
Վաղ տարիներ, կարիերա և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերման Վան Ռոմպեյը ծնվել է Բրյուսելի Էտերբեեկ համայնքում՝ դոկտոր (ավելի ուշ՝ պրոֆեսոր) Վիկ վան Ռոմպեյի և Ջերմեյն Խեենսի ընտանիքում[11]։ Մինչև 1965 թվականը հաճախել է Բրյուսելի Սինտ Յան Բերխմանսկոլեխե քոլեջը, որտեղ լավ ուսումնասիրել է հին հունարեն և լատիներեն։ Դեռահաս տարիքում ռոք'ն'ռոլլի՝ հատկապես Էլվիս Փրեսլիի երկրպագու էր։ Այնուհետև սովորում է Լյովենի կաթոլիկ համալսարանում և ստանում փիլիսոփայության բակալավրի աստիճան (1968) և մագիստրոսի աստիճան՝ կիրառական տնտեսագիտության բնագավառում (1971)[12]։ 1972-1975 թվականներին աշխատել է Բելգիայի Կենտրոնական բանկում[13]։
1980-1987 թվականին դասավանդել է Անտվերպենի Հանդելսհոխեսխուլ համալսարանական քոլեջում, 1982 թվականից նաև Բրյուսելի Հոխեսխուլ համալսարանում[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Herman Van Rompuy»։ Encyclopaedia Britannica։ Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Tony Blair Has Dropped Out of the Race to be EU President as Herman Van Rompuy Gets the Nod»։ Sky News։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20
- ↑ «European Parliament announces new President and Foreign Affairs Minister»։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-15-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2009
- ↑ Implementation of the Treaty of Lisbon. European Council, 16 November 2009. Retrieved 6 January 2010 [1]
- ↑ "EU Lisbon Treaty comes into force", AFP (via Google News), 1 December 2009.
- ↑ Déclaration de Herman Van Rompuy, à l'issue du dîner des Chefs d'Etat ou de Gouvernement. Herman van Rompuy official website. Retrieved 6 October 2010. [2] Archived 2012-03-02 at the Wayback Machine.(fr)
- ↑ «Van Rompuy re-elected for a second term»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին։ Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16
- ↑ http://www.tinevanrompuy.be Short Tine Van Rompuy biography. Retrieved 11 January 2010 [3] Archived 2019-09-03 at the Wayback Machine.(nl)
- ↑ 12,0 12,1 Herman Van Rompuy biography on the European Council website [4] Archived 2012-08-26 at the Wayback Machine.. Retrieved 4 January 2010.
- ↑ «Bloomberg record on debt reduction of the Belgium's debt in the 90's and early 00's.»։ նոյեմբերի 4, 2009։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հերման Վան Ռոմպեյ Վիքիպահեստում |
---|
- Հերման Վան Ռոմպեյի անձնական կայքը Archived 2021-04-08 at the Wayback Machine. (նիդեր.)
- Նախագահի էջը Եվրոպական խորհրդի կայքում (անգլ.)
|