Անտոնիու Կոշտա
Անտոնիու Կոշտա պորտ.՝ António Luís Santos da Costa | |
![]() | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լիսաբոնի համալսարան[1] և Catholic University of Portugal?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և international forum participant |
Դավանանք | լատինական եկեղեցի |
Ծննդյան օր | հուլիսի 17, 1961[2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | պորտ.՝ António Luís Santos da Costa |
Հայր | Orlando da Costa? |
Մայր | Maria Antónia Palla? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Անտոնիու Լուիշ Սանտուշ դա Կոշտա (պորտ.՝ António Luís Santos da Costa, հուլիսի 17, 1961[2][3], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի քաղաքական և պետական գործիչ, Պորտուգալիայի վարչապետ (2015 թվականից), արդարադատության նախարար (1999-2002), ներքին գործերի նախարար (2005-2007) և Լիսաբոնի քաղաքապետ (2007-2015)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոնիու Կոշտան ծնվել է գրող Օռլանդու դա Կոշտայի (1929-2006) ընտանիքում, որի ծնողները ծնունդով եղել են Գոայից[4]։
Սովորել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Երիտասարդ տարիքից մասնակցել է Սոցիալիստական կուսակցության գործունեությանը։ Աշխատել է Պորտուգալիայի ապագա նախագահ Խորխե Սամպայոյի աշխատակազմում։ 1980-ականներին նա ղեկավարել է ուսանողական կազմակերպությունը։ Իրականացրել է փաստաբանական պրակտիկա։
Եղել է Լիսաբոնի քաղխորհրդի անդամ, իսկ 1991 թվականից՝ հանրապետության վեհաժողովի անդամ։ Աշխատել է որպես խորհրդարանական պետքարտուղար, 1995-1997 թվականներին եղել է խորհրդարանական գործերի նախարար։ Այնուհետև երկու տարի նաև եղել է արդարադատության նախարար իսկ 1999 թվականից մինչև 2002 թվականը՝ պետնախարար։ Ղեկավարել է Սոցիալիստական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։
2004 թվականին ստացել է Եվրախորհրդարանի անդամի մանդատ։ Եղել է սոցիալիստական խմբի անդամ և Եվրախորհրդարանի փոխնախագահ։ 2005 թվականին դարձել է ՆԳ նախարար՝ Խոսե Սոկրատեսի կառավարությունում։
2007 թվականին լքել է կառավարությունը Լիսաբոնի քաղաքապետ ընտրվելուց հետո (վերընտրվել է 2009 թվականին)։ 2014 թվականին դարձել է պորտուգալացի սոցիալիստների առաջնորդը։
Սոցիալիստական կուսակցության և ձախ կուսակցությունների՝ Պորտուգալիայի կոմունիստական կուսակցության, «Կանաչների» և Ձախ միավորում դաշինքի միջև համաձայնության արդյունքում խորհրդարանը պաշտպանել է սոցիալիստական կառավարությունը՝ Անտոնիո Կոշտայի գլխավորությամբ, որը վարչապետ է նշանակվել 2015 թվականի նոյեմբերի 24-ին և վարչապետ դարձել նոյեմբերի 26-ին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://web.archive.org/web/20190616154814/http://www.cm-lisboa.pt/fileadmin/MUNICIPIO/galeria/Presidente_antonio_costa.pdf
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «‘Proud of my roots in Goa’: Portugal PM Antonio Costa’s Q&A with HT»։ Hindustan Times (անգլերեն)։ 6 January 2017։ Վերցված է 29 August 2019
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անտոնիու Կոշտա կատեգորիայում։ |