Սիփան Փաշինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիփան Փաշինյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական:
2018 հունիսի 11 - 2019 հունվարի 10
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 28, 1990(1990-04-28) (29 տարեկան)
Ծննդավայր Իջևան, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

Սիփան Արտակի Փաշինյան (ապրիլի 28, 1990(1990-04-28), Իջևան, Հայաստան, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիփան Փաշինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 28-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում: 2008 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ:

2009-2011 թվականներին մեկնել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադ:

2015-ին վերականգնել է ուսումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ:

2011-2013 թվականներին աշխատել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական, 2013-2014 թվականներին՝ «Մեր Տպարան» ՍՊԸ տպագրիչ, 2014-2015թթ.՝ «Մեր Տպարան» ՍՊԸ նյութա-տեխնիկական ապահովող, 2015-2018թթ.՝ «Մեր Տպարան» ՍՊԸ փոխտնօրեն,

2018թ․ մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական:

2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: 2015 թ. ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձաժողովի անդամ: 2016 թ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձաժողովի նախագահ:

Հասարակական-քաղաքացիական շարժումներին ակտիվ ներգրավված է եղել 2011 թվականից։

2017թ. Խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «ԵԼՔ» դաշինքի պատգամավորության թեկնածու թիվ 13-րդ ընտրատարածքում:

2018թ. սեպտեմբերին ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը՝ Երևանի ավագանու ընտրություններում:

2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[2][3]:

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016 թվական):

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ:

2009-2011 թվականներին մեկնել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադ:

2015 թվականին վերականգնել է ուսումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ[4]։

2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը[5]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]