Մարիա Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Էդվարդի Կարապետյան
Ծնվել է1988 թվականի փետրվարի 20
ԾննդավայրՎանաձոր
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտությունլեզվաբան-երկրագետ, եվրոպագետ
Աշխատանքպատգամավոր, լեզվաբան-երկրագետ, եվրոպագետ
ԱշխատավայրԱզգային ժողով (Բաղրամյան 19 փողոց)
Ամուսինամուսնացած չէ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր

Մարիա Կարապետյան, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, լեզվաբան-երկրագետ, եվրոպագետ։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կարապետյանը ծնվել է 1988 թվականի փետրվարի 20-ին Վանաձորում:

Մինչև 2008 թվականը սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակույթային հաղորդակցության ֆակուլտետում՝ ստանալով լեզվաբան-երկրագետի որակավորում։ 2010 թվականին խորացրել է գիտելիքները և ավարտել նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2015 թվականին անցել է Հռոմի երրորդ համալսարանի «Խաղաղության ուսումնասիրություններ. միջազգային համագործակցություն, մարդու իրավունքներ և Եվրոպական միության քաղաքականություն» մագիստրոսական ծրագրը։

2008 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է Միջազգային որակյալ դպրոցների (Quality Schools International) Երևանի մասնաճյուղում որպես դասախոս։ 2011 թվականից մինչև 2018 թվականը տնօրինել է «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնը։ 2015 թվականից մինչև 2018 թվականը եղել է «Կովկասյան հրատարակություն. կոնֆլիկտների հաղթահարում» պարբերականի խմբագիրը։

Անդամակցում է «Ռոնդինե. խաղաղության ցիտադել» («Rondine Cittadella della Pace») իտալական ասոցիացիայի ղեկավար խորհրդին։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]