Սոնա Ղազարյան (եվրոպագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոնա Ղազարյան (այլ կիրառումներ)
| Սոնա Արայի Ղազարյան | |
|---|---|
| Ծնվել է | 1993 թվականի մարտի 30 |
| Ծննդավայր | Երևան |
| Քաղաքացիություն | Հայաստան |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | եվրոպագետ |
| Աշխատանք | պատգամավոր |
| Աշխատատու | Ազգային ժողով |
| Ամուսին | ամուսնացած է |
| Զբաղեցրած պաշտոններ | Yerevan City Councillor?, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Կուսակցություն | «Իմ քայլը» դաշինք |
| 🌐 | |
Սոնա Արայի Ղազարյան (մարտի 30, 1993[1], Երևան, Հայաստան), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2018-2021)։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եվրոպագետ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնա Ղազարյանը ծնվել է 1993 թվականի մարտի 30-ին Երևանում։
2009-2013 թթ․ սովորել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում։ 2014-2015 թթ․ սովորել է Լեհաստանում Եվրոպայի քոլեջում ստանալով Մագիստրոսի կոչում Եվրապագիտություն մասնագիտությամբ։
2015-2016 թթ․ աշխատել է «Սիներջի» կազմակերպության բիզնեսի զարգացման բաժնում որպես շուկայագետ։ 2016-2017 թթ․ ղեկավարել է «Բիգբեկ» կազմակերպության ծրագրերը։ 2017 թվականին աշխատել է Եվրոպական անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության լրատվության փորձագետի օգնական, մասնակից է եղել խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկմանը։ 2017-2018 թթ․՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարականական կազամակերպության լրատվության փորձագետ և մշտադիտարկման մասնագետ։ 2018-2019 թվականներին պատասխանատու է եղել «Ուրբանլաբ» սոցիալ-մշակութային հիմնադրամի հանրային կապերի համար։ 2018 թվականի նոյեմբերից դեկտեմբեր եղել է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պայմանագրային աշխատող։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք)։
Սոնա Ղազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնա Ղազարյանը ամուսնացած է։