Արմեն Խաչատրյան (քաղաքական գործիչ)
Արմեն Խաչատրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1973 (48 տարեկան) |
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀՀ Ոստիկանության կրթահամալիր |
Մասնագիտություն | իրավագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Արմեն Խաչատրյան (դեկտեմբերի 4, 1973, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Խաչատրյանը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 4-ին ՀԽՍՀ Գորիս քաղաքում։ 2000 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2000-2004 թվականներին եղել է ՀՀ Սյունիքի մարզային ներքին գործերի վարչության Կապանի ներքին գործերի բաժնի պարեկային բաժանմունքի ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ, իսկ 2004-2005 թվականներին՝ տեսուչ։ 2005-2008 թվականներին աշխատել է որպես ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ։ 2008 թվականի փետրվարի 14-ից մինչև նույն տարվա հոկտեմբերի 17-ը եղել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի տեսուչ, իսկ արդեն 2008-2011 թվականներին՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչ[1]։
2011-2013 թվականներին եղել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետի տեղակալ, իսկ արդեն 2013-2018 թվականներին՝ նույն բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի կազմում[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of Armenia»։ parliament.am։ Վերցված է 2019-04-20
- ↑ «Ովքեր են «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները (ցանկ)»։ 168․am։ Հունվարի 4, 2019։ Վերցված է 20.04.2019
|