Վահե Հովհաննիսյան (քաղաքական գործիչ, պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Կուսակցություն՝ Առաքելություն
Կրթություն՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ և ՀՀ ԳԱԱ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պատմաբան
Ծննդյան օր նոյեմբերի 19, 1984(1984-11-19) (39 տարեկան)
Ծննդավայր Արգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Վահե Սահակի Հովհաննիսյան (նոյեմբերի 19, 1984(1984-11-19), Արգել, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, պատմաբան, «Իմ քայլը» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Հովհաննիսյանը ծնվել է 1984 թվականին նոյեմբերի 19-ին Կոտայքի մարզի Արգել գյուղում։ 2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ պատմաբան մասնագիտությամբ։ 2009 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատմություն բաժնի մագիստրատուրան։ 2011 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի ֆինանսներ բաժնի մագիստրատուրան։ 2018 թվականին Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) դասընթացը։ 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012 թվականներին եղել է Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջի պատմության դասախոս։ 2012 թվականին աշխատել է «ՖԻՆՔԱ ՈւՎԿ» ՍՊԸ վարկային մասնագետ։ 2012-2017 թվականներին աշխատել է «ՎՏԲ Հայաստան» բանկի ՓՄՁ վարկավորման գծով մենեջեր։ 2017-2019 թվականներին՝ «ՄՈԳՈ ՈւՎԿ» ՍՊԸ մասնաճյուղի կառավարիչ։

2017 թվականին ընտրվել է Արգել համայնքի ավագանու անդամ։ 2013 թվականից` Առաքելություն կուսակցության հիմնադիր անդամ, քաղխորհրդի անդամ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վահե Հովհաննիսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».