Ավագանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավագանի, հայ աշխարհիկ ազնվականության վերնախավի անվանումը նախարարական Հայաստանում։ Ավագանի են կոչվել առաջնակարգ և հզոր տոհմերի նահապետները, նախարարները կամ տանուտերերը՝ իրենց գահերեցության, կալվածների ընդարձակության և զորքերի թվի համեմատությամբ։ Ավագանու դասի մեջ են մտել նաև ավագ սեպուհները։ Համազգային նշանակություն ունեցող վճիռները Հայոց թագավորը սովորաբար կայացրել է Ավագանու հետ խորհրդակցելուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 599 CC-BY-SA-icon-80x15.png