Արթուր Դալլաքյան
Արթուր Դալլաքյան | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | ապրիլի 10, 1972[1] (50 տարեկան) | |
Ծննդավայր | Լեջան, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Արթուր Դալլաքյան (ապրիլի 10, 1972[1], Լեջան, Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Դալլաքյանը ծնվել է Լոռու մարզի Լեջան գյուղում՝ 1972 թվականի ապրիլի 10-ին։
1995-1997 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Մինչև 1995 թվականը սովորել է Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետում։ Լեռնային ճարտարագետ է։
2004-2006 թվականներին աշխատել է որպես «Հայավտոկայան» ՓԲԸ ենթակարգավարական ծառայության պետ։ 2008-2015 թվականներին՝ «Կինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերության տնօրեն, իսկ 2013-2015 թվականներին՝ «Տրանս Կոմֆորտ» տրանսպորտային ընկերության և «Սմարտսովթ» ՍՊԸ տնօրեն։ 2015-2018 թվականներին հիմնադրել և տնօրինել է «Եվրասիա» տրանսպորտային ընկերությունը։ 2018-2019 թվականներին եղել է «Մուլտի Ավտոտրանս» տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթուր Դալլաքյանը ամուսնացած է և ունի երկու զավակ։