Նարինե Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարինե Խաչատրյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 14 - 2019 հունիսի 10
Դրոշ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
 2019 հունիսի 11-ից
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող և հասարակական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 16, 1962(1962-02-16) (57 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Լևոն Թուխիկյան
Մայր Աննա Պետրոսյան

Նարինե Լևոնի Խաչատրյան (հայտնի է նաև որպես Նարինե Թուխիկյան, փետրվարի 16, 1962(1962-02-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչ, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն (2007-2019 թթ.)[1][2], ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից (2018-2019): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (2019-)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարինե Թուխիկյանը ծնվել է 1962 թվականի փետրվարի 16-ին, Երևանում, դերասան Լևոն Թուխիկյանի և գրող, բեմադրիչ Աննա Պետրոսյանի ընտանիքում: 1979 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցը, 1985 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը[2]: 1987 թվականին վերապատրաստվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում: Կառավարման դասընթացներ է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում[4][5]:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է հեռուստատեսությունում, լրագրողական գործունեության վերջին տարիներին արխիվային ուսումնասիրություններ էր իրականացնում, որից հետո կայացրել է լրագրությունից հեռանալու որոշումը, քանի որ հեռուստատեսությունը իրեն այլևս դուր չէր գալիս. «բարոյական, մշակութային առումով շատ բան խեղաթյուրված էր»[2]: 1991-1993 թվականներին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական կոմիտեում: Դասավանդել է «Գլաձոր» կառավարման համալսարանում (2002-2012) և Երևանի պետական համալսարանում (2009-2011): 2007-2019 թվականներին եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը[2]: 2019 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2019 թվականի մայիսի 31-ին Նարինե Թուխիկյանը հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին[6]:

Անկուսակցական:

Հովհաննես Թումանյանի թանգարանում «Խավարում» ցուցահանդեսի փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հայտնի է դարձել 2017 թվականի կեսերին, երբ իր ղեկավարած Հովհաննես Թումանյանի թանգարանում ՀՀ Մշակույթի նախարարության հրահանգով փակվել է «Խավարում» ցուցահանդեսը, որը նվիրված էր Խորհրդային Հայաստանում Բոլշևիկյան բռնաճնշումների զոհ դարձած հայաստանցիներին[7]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]