Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թումանյանի թանգարան
Տուն-թանգարանի շենք. Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը.JPG
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԵրևան
ՀասցեՄոսկովյան 40, Երևան, Հայաստան
Հիմնադրված է1953
Այցելուներ40 000
ՏնօրենՆարինե Թուխիկյան
Կոորդինատներ: 40°11′16″ հս․ լ. 44°30′35″ ավ. ե. / 40.18778° հս․. լ. 44.50972° ավ. ե. / 40.18778; 44.50972
Կայքtoumanian.am


Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։

1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով[1]։

Առաջին հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծննդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։

Երկրորդ հարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ցուցանակը։

Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։

Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։

Հովհաննես Թումանյանի կիսանդրին թանգարանի պատին, քանդակագործ` Ղուկաս Չուբարյան
«Լոռվա ձորը» համայնապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի գողտրիկ անկյուններից է «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով՝ այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը։

Դահլիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը թումանյանագիտական ու մշակութային գործուն կենտրոն է, որտեղ բացի թումանյանական ընթերցումներից, պոեզիայի երեկոներից ու հեքիաթին նվիրված տոնահանդեսներից՝ կազմակերպվում են նաև տարաբնույթ ցուցահանդեսներ։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է բարձունքի վրա, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, և թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]