Անի Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անի Եղիազարյան
Անի Եղիազարյան.jpg
Ծնվել էմայիսի 14, 1985(1985-05-14) (36 տարեկան)
Վաղաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Հովհաննես Թումանյանի թանգարան
Պաշտոն(ներ)տնօրեն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (2010) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ

Անի Տիգրանի Եղիազարյան (մայիսի 14, 1985(1985-05-14), Վաղաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ, Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Եղիազարյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 14-ին Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղում։ 2004-2008 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարան հայ բանասիրության ֆակուլտետում՝ ստանալով բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման եղել է «Հեթանոսական և քրիստոնեական հավատալիքների միաձուլումը «Սասնա ծռեր» էպոսում»։ 2008-2010 թվականներին սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում՝ ստանալով բանասիրության մագիստրոսի աստիճան հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Մագիստրոսական աշխատանքի թեման եղել է՝ «Երկվորյակ և զույգ կերպարների դիցաբանական դրսևորումները «Սասնա ծռեր» էպոսում»։ Ուսումը շարունակել է Գիտությունների ազգային ակադեմիայում՝ 2011-2014 թվականներին սովորելով ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ որպես հայցորդ։ Թեկնածուական ատենախոսության թեման եղել է՝ «Հովհ. Թումանյանը և Արևելքը»։ Դիպլոմավորված մասնագետ է՝ բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009-2010 թվականներին աշխատել է Հովհ. Թումանյանի թանգարանում՝ որպես կրտսեր գիտաշխատող, 2011-2016 թվականներին՝ որպես ավագ գիտաշխատող, 2017-2019 թվականներին նույն տեղում՝ որպես գիտական գծով փոխտնօրեն։ 2019 թվականի հունվարից մինչ օրս Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենն է։

Կարդացել է մի շարք դասախոսություններ, մասնակցել տեղական և միջազգային գիտաժողովների, կազմակերպել մրցույթ-փառատոններ, ցուցահանդեսներ, կրթական խաղեր։

2012-2014 թվականներին եղել է Հանրապետական առարկայական օլիմպիադայի հայ գրականության հանրապետական փուլի հանձնաժողովի անդամ և հարցաշարի կազմող։ 2017 թվականին մասնակցել է Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծված հայ մեծերի մասին 16 փաստավավերագրական ֆիլմի սցենարային աշխատանքներին, եղել գրական խորհրդատու։

Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է[1]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]