Սողոմոն Թեհլիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սողոմոն Թեհլիրյան
արմտ. հայ.՝ Սողոմոն Թեհլիրեան
Դիմանկար
հայ վրիժառու
Ծնվել էապրիլի 2, 1896(1896-04-02)[1][2]
ԾննդավայրԲագառիճ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 23, 1960(1960-05-23)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]
ԳերեզմանԱրարատ Գերեզմանատուն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունվրիժառու
ԿուսակցությունՀՅԴ
 Soghomon Tehlirian Վիքիպահեստում

Սողոմոն Խաչատուրի Թեհլիրյան[3][4], Թեհլերյան, (ապրիլի 2, 1896(1896-04-02)[1][2], Բագառիճ, Օսմանյան կայսրություն[1][2] - մայիսի 23, 1960(1960-05-23)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1897 թվականին Բագառիճում (Երզնկայի գավառ, Արևմտյան Հայաստան), ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։

1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչել նրան։ Թեհլիրիյանը պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից, երկրորդը Ադոլֆ ֆոն Գորդոնն (իրավական գաղտնի խորհրդական) էր, իսկ երրորդը՝ Յոհաննես Վերթաուերը (իրավական խորհրդական)[5]։

Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել նախ Կազաբլանկայում (Մարոկկո) և ապա ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։ Թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանոցում։ Ի հիշատակ Թեհլիրյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյի իր գերեզմանում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում[6]։

2019 թ․ Թեհլիրյանի որդին՝ Զավենը, Մայր Աթոռին է նվիրել մի շարք բացառիկ փաստաթղթեր հոր արխիվից[7]։

Թեհլիրյանի մի լուսանկարի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս լուսանկարը կատարվել է 1950-ական թվականներին։ 1970-80-ական թվականներին Խորհրդային Հայաստանի պարբերականներից մեկում հոդված է տպագրվում Սողոմոն Թեհլիրյանի մասին և հրապարակվում այն։ Հոդվածում նաև պատմվում է, որ երբ Սողոմոնը կեցվածք էր ընդունում ֆոտոխցիկի առջև, լուսանկարիչն առաջարկում է առաջ պարզել այն մատը, որով սեղմել էր ատրճանակի ձգանը՝ Թալեաթ փաշային գնդակահարելիս։

Սողոմոն Թեհլիրյանը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոգդան Վերդյան, Ծաղիկներս մնացին հեռվում /վեպ Ս. Թեհլիրյանի մասին/, Երևան, 1991։
  • Ռոբերտ Կարայան, Արդարահատույց /վիպակ նվիրված Ս. Թեհլիրյանին, պատմվածքներ, հոդվածներ/, Երևան, 2004։
  • Պերճ Զեյթունցյան, Ոտքի, դատարանն է գալիս /դրամա նվիրված Ս. Թեհլիրյանին/, տես,, Մեծ լռություն /դրամաներ/՛՛, Երևան, 1985։
  • Սողոմոն Թեհլիրյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն Թեհլիրյանի գերեզմանի հուշարձանը Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանոցում։
  • Սողոմոն Թեհլիրեան, Վերյիշումներ, Երևան, 1993։
  • Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը /սղագրական նյութեր/, Երևան, 1990։
  • Մակիչ Արզումանյան, Հայաստան. 1914-1917, Երևան, 1969։
  • Մհեր Կարապետյան, Հայաստանը 1912-1920 թվականներին, Երևան, 2003։
  • Martin von Arndt, Tage der Nemesis, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 426.
  3. Totten, Samuel; Bartrop, Paul Robert (2008 թ․ հունվարի 1). Dictionary of Genocide: M-Z (անգլերեն). Greenwood Publishing Group. ISBN 9780313346446.
  4. Ինչու Թեհլիրյան, և ոչ Թեհլերյան
  5. «Արմին Վեգներ. ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԹԱԼԷԱԹ-ՓԱՇԱՅԻ». Վերցված է 2017 Փետրվար 11-ին.
  6. «Սողոմոն Թեհլերյան - Ուխտ Արարատի». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. Սողոմոն Թեհլիրյանի որդին հոր արխիվից բացառիկ փաստաթղթեր է նվիրել Մայր Աթոռին
  8. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 163