Քննարկում:Սողոմոն Թեհլիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ազգանուն[խմբագրել կոդը]

Թեհլիրյա՞ն։ --Ջեօ () 15:44, 15 Մարտի 2015 (UTC)

Հայկական հանրագիտարանում Թեհլերյան տարբերակն է։ --Ջեօ () 15:45, 15 Մարտի 2015 (UTC)
Այսօր Merujan Karapetyan-ն է անվանափոխել։ Ես էլ միշտ իմացել եմ Թեհլերյան։ --BekoՔննարկում 15:55, 15 Մարտի 2015 (UTC)
Այդ դեպքում Merujan Karapetyan-ից փորձենք հարցնել, թե ինչու է անվանափոխել և ինչն է աղբյուր ու հիմք վերցրել։ --Ջեօ () 16:24, 15 Մարտի 2015 (UTC)
Ես էլ Թեհլերյան գիտեմ։ --Լիլիթ (քննարկում) 16:26, 15 Մարտի 2015 (UTC)
Իսկ ես միշտ Թեհլիրյան/Թեհլիրեան անվամբ եմ ճանաչել։ Նայելով մնացյալ լեզուները, նրանք էլ Թեհլիրյան հնչողությամբ են գրել։ Հնարավոր է, որ ե-ն եկել է թուրքերենացված կարճ ի-ով անվան հետ-հայերենացումից։ Chaojoker (քննարկում) 16:40, 15 Մարտի 2015 (UTC)
Նոր նայեցի, երկու տարբերակն էլ օգտագործում են։ Անգամ Երկանյանի տեսանյութում գրում է ե-ով , իսկ արտասանում ի-ով։ --BekoՔննարկում 16:50, 15 Մարտի 2015 (UTC)
Իսկ հանրագիտարաններում ո՞ր տարբերակն է ավելի հաճախ օգտագործվում։ Ե՛վ Հայկական հանրագիտարանում, և՛ Հայկական սովետական հանրագիտարանում, և՛ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարանում, և՛ Հայկական հարց հանրագիտարանում Թեհլերյան տարբերակն է հանդիպում։ Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ, պետք է անվանափոխել։ --Ջեօ () 17:07, 15 Մարտի 2015 (UTC)
Ամենատարածվածն ոչ միշտ է ճիշտ տարբերակը, իսկ տվյալ հանրագիտարանների հրատարակիչը նույնն է և շատ դեպքերում նոր հանրագիտարանի նյութը վերցվում է հին հանրագիտարանից կամ որպես աղբյուր օգտագործվում է հինը։ Հաշվի առնելով, որ նա տիրապետել է հայերենին, լավ կլիներ իմանալ ինքն իր անունն ինչպես է գրել։ 1953 թվականին տպագրված Թեհլիրյանի «Վերհիշումներ» գրքում այն ի-ով է գրված։ Chaojoker (քննարկում) 17:52, 15 Մարտի 2015 (UTC)
Կարծում եմ՝ արևելահայերենի և արևմտահայերենի արտասանության տարբերության մեջ է: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 18:47, 15 Մարտի 2015 (UTC)
Ոչ, իրանահայության շրջանակներում, ովքեր ևս արևելահայերեն են խոսում՝ «Թեհլիրեան» կամ նոր ուղղագրությամբ «Թեհլիրյան» է: Մեծ հավանականությամբ սովետական որոշ գրքերից ծագած սխալ է, ինչպես Ռոբն է ասում: Chaojoker (քննարկում) 13:10, 29 Փետրվարի 2016 (UTC)

Նորից ազգանուն[խմբագրել կոդը]

Ժողովուրդ ջան, «Թեհլիրյան» է մարդու ազգանունը «ԹեհլԻրյան»։ Ախր, չի՛ կարելի հիմնվելով արևելահայերեն որոշ հանրագիտարաններում տարածում ստացած սխալի վրա փոխել ազգանունը։ --Rob (քննարկում) 09:20, 13 Հոկտեմբերի 2015 (UTC)

Rob ջան, անվանափոխման քննարկում եմ ստեղծել, խնդրում եմ այստեղ էլ գրեք:--Դավիթ () 12:18, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)
Նայեցի փակված քննարկման էջը, չգտա որևէ փաստ Թեհլերյան անվանման համար՝ «սխալը տարածված է» արգումենտից բացի, իսկ Թեհլիրյանի համար բերված էին բազում փաստեր ներառյալ ամենամեծը՝ Թեհլիրյանի շիրիմը: Ընդ որում քննարկումն եզրափակվում է Թեհրլիրյանի ճիշտ լինելու փաստով: Ըստ քննարկման էջը փոխում եմ Սողոմոն Թեհլիրյան տարբերակին և թարմացնում էջի վերին կաղապարը: Chaojoker (քննարկում) 13:38, 29 Փետրվարի 2016 (UTC)

Թեհլիրյան[խմբագրել կոդը]

Սողոմոն Թեհլիրյանի ազգանունը սխալ գրալնն անընդունելի է: Ստորև ներկայացնում եմ Թեհլիրյանի ինքնագիրը (ներքևից հինգերորդ սյունյակ), որպես ազգանվան՝ Թեհլիրյան ձևով գրության ապացույց:

(!) Մեկնաբանություն՝ հոդվածը ի սկզբանե տեղափոխվել է առանց քննարկման, ուստի վերադարձնում եմ վերջին քննարկված տարբերակին, մինչ քննարկման ու կառուցողական ճանապարհով կձևավորվի նոր կոնսենսուս:--Արամ Ս. 20:50, 30 Մարտի 2016 (UTC)

Խմբագրումների պատերազմ Hayk.arabaget-ի կողմից[խմբագրել կոդը]

Հարգելի Hayk.arabaget: Թեհլիրյանի անվան հարցով քննարկման արդյունքում միասնական որոշում չի կայացվել. ոչ էլ, ինչքան ինձ հայտնի է, հարցը դրվել է քվեարկության: Ուստի, խնդրում եմ ձեռնպահ մնալ խմբագրումների պատերազմ վարելուց: Բոլոր ապացույցները (շիրմաքար, ինքնագիր) բերված են, որ Թեհլիրյան գրելաձևը ճիշտ է: --Rob (քննարկում) 19:36, 30 Մարտի 2016 (UTC)
Արդյո՞ք մենք պետք է այս հարցում կաշկանդված լինենք արևելահայերեն հանրագիտարանների սխալ տեղեկատվությամբ: --Rob (քննարկում) 19:43, 30 Մարտի 2016 (UTC)
Ինչպես վերևում էլ նշեցի, նայելով փակված քննարկման էջում (որի կայանալու ընթացքում ես ևս տեղյակ չեմ եղել), արգումենտային կոնսենսուսը «Թեհլիրյան» տարբերակն էր, եթե հայերեն Վիքիպեդիայում կոնսենսուս բառի իմաստը չի փոխվել և այժմ քվեների քանակ չի նշանակում. պարզաբանեմ՝ Վիքիպեդիայում կոնսենսուսը հիմնված է փաստերի և արգումենտների ծանրակշռության վրա, ոչ թե քվեների քանակի: Ըստ այդմ, կոնսենսուսը Սողոմոն Թեհլիրյան տարբերակն էր փակված քննարկման մեջ և պարզ չի ինչու է վերադարձվում Թեհլերյան սխալ տարբերակը: Chaojoker (քննարկում) 11:26, 21 Ապրիլի 2016 (UTC)