Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անվանափոխման առաջադրված հոդվածներ

Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում Վիքիպեդիայի համայնքը որոշում է կայացնում անվանափոխման ներկայացված հոդվածների վերաբերյալ։

  • Վերնագրի ակնհայտ սխալի դեպքում գրանցված մասնակիցները առանց քննարկման կարող են անվանափոխել հոդվածը։
  • Այս էջում քննարկման են ներկայացվում այն հոդվածները, որոնց վերնագրերի ընտրությունը տարաձայնություն է առաջացնում մասնակիցների մոտ, կամ որևէ մասնակից կասկածանքներ ունի վերնագրի վերաբերյալ և չի կողմնորոշվում։

Այստեղ ընդգրկված հոդվածների քննարկումը կարող է տևել մեկ ամիս, որից հետո հոդվածից հեռացվում է {{անվանափոխություն}} կաղապարը (եթե որոշվում է հոդվածը անվանափոխել)։ Քվեարկելու ժամանակ կարելի է օգտագործել {{Ա}} (Անվանափոխել) և {{Թ}} (Թողնել) կաղապարները՝ կողմ կամ դեմ քվեարկելու համար։

Անվանափոխում նախաձեռնող մասնակիցը պարտավոր է անվանափոխության դեպքում հոդվածում միաժամանակ փոխել նախկին վերնագրի գործածումը, իսկ քննարկման էջում ավելացնել {{Անվանափոխում}} կաղապարը, իսկ քննարկման բացասական արդյունքի դեպքում՝ {{Քննարկված վերնագիր}} կաղապարը։

Որոնել անվանափոխման առաջադրված հոդվածների պահոցում
Rename icon.hy.svg   Անվանափոխման նոր թեկնածու ավելացնել այստեղ:
Dolphin-icon.svg  Հին թեկնածուներն այստեղ են:
↱


Օգտագործման կաղապար[խմբագրել կոդը]

== [[Հոդված]] ==

:{{la|Հոդված}}
[[Ներկա տարբերակ]] → [[Ձեր տարբերակ]]

Ձեր պատճառաբանությունը։ ~~~~

Կատեգորիա:Աշխատություններ ըստ տարեթվի[խմբագրել կոդը]

Կատեգորիա:Աշխատություններ ըստ տարեթվի (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Կատեգորիա:Աշխատություններ ըստ տարեթվիԿատեգորիա:Աշխատանքներ ըստ տարեթվի կամ Կատեգորիա:Գործեր ըստ տարեթվի

Աշխատությունը վերաբերվում է միայն գրավոր երկերին, ուսումնասիրություններին, սակայն այս կատեգորիայի տակ ներառված են նաև կտավներ, շենքեր, բեմադրություններ, որոնք հաստատ աշխատություններ չեն։ Առաջարկում եմ կատեգորիան վերանվանել կա՛մ աշխատանքների կա՛մ գործերի։ Եթե ավելի լավ տարբերակ ունեք, խնդրում եմ ասել, միայն ուրախ կլինեմ։--Լիլիթ (քննարկում) 07:21, 18 Նոյեմբերի 2018 (UTC)

Բառարանում նշված է, թե ինչ է նշանակում ստեղծագործություն՝
  1. Արվեստի՝ գրականության և առհասարակ՝ հոգևոր արժեքներ ստեղծելու մարդկային գործունեություն, ստեղծագործական գործունեություն:
  2. Այդպիսի գործունեությամբ ստեղծված արժեք, արվեստի և գրականության երկ:
  3. (հավաքական) Առանձին ստեղծագործողի՝ որևէ դարաշրջանի՝ ժողովրդի ևն արվեստի կամ գրականության գործերի ամբողջությունը: Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը:
  4. (հնացած) Արարչություն:
  5. (փոխաբերական, խոսակցական) Հնարովի՝ մոգոնովի բան:
  6. Նյութական մշակույթի հուշարձան՝ կերտվածք՝ կառուցում:
  7. (հնացած) Ստեղծագործելը, ստեղծագործվելը:

Առաջարկում եմ քննարկել նաև Կատեգորիա:Ստեղծագործություններ ըստ տարեթվի տարբերակը (կատեգորիան արդեն գոյություն ունի, որտեղ առկա են մուլտֆիլմներ և ֆիլմեր): Ստեղծագործություններ կարելի է համարել և՛ գրավոր երկերը, և՛ կտավները, և՛ ճարտարապետական բարձրարժեք շինությունները, և՛ բեմադրությունները:--Գարդմանահայ (քննարկում) 16:18, 23 Նոյեմբերի 2018 (UTC)

Այսինքն առաջարկում ես Աշխատությունները վերանվանել Ստեղծագործությունների՞։--Լիլիթ (քննարկում) 19:33, 25 Նոյեմբերի 2018 (UTC)
Այո, որպեսզի կատեգորիայում ներառվեն քո նշած կտավները, շենքերը, բեմադրությունները և այլն կամ էլ Աշխատություններ կատեգորիայում թողնել/ավելացնել միայն գրական ստեղծագործությունները՝ երկեր, գրքեր և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 12:03, 27 Նոյեմբերի 2018 (UTC)
Հարգելի մասնակիցներ, համաձա՞յն եք Ստեղծագործություններ ըստ տարեթվի տարբերակին։ @Lilitik22, @Gardmanahay։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 06:39, 22 Հունիսի 2019 (UTC)
Այո, ես վերահաստատում եմ իմ արտահայտած կարծիքը: Եթե անհրաժեշտություն կա, ապա կարող ենք նաև պահպանել Աշխատություններ կատեգորիան, որտեղ միայն ավելացնենք գրքեր, երկեր և այլն, բայց ոչ ճարտարապետական կոթողներ, կտավները և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 10:57, 22 Հունիսի 2019 (UTC)
Աշխատանք և Գործ բառերն էլ ունեն նույն իմաստները, ինչ որ ստեղծագործություն բառն ունի։ Ըստ իս՝ ընթերցողը ստեղծագործություն ասելով առաջին հերթին հասկանում է գրողների ստեղծած ստեղծագործությունները, քան օրինակ ինչ-որ քանդակագործի։ Ըստ իս՝ աշխատանք կամ գործ բառն ավելի դիպուկ է։ Քանի որ այսքան ժամանակ բացի Գարդմանահայից որևէ մեկը չարձագանքեց, կցանկանայի հայերեն լեզվի տեսանկյունից լսել 23artashes-ի, Սիգմա-ի ու Ոսկանյան-ի կարծիքները վերը գրածիս առնչությամբ։--Լիլիթ (քննարկում) 07:44, 30 Հունիսի 2019 (UTC)
«Ստեղծագործություն» բառը վերաբերում է ինչպես գրական, այնպես էլ արվեստի տարբեր ճյուղերի գործերին։ Բացատրական բառարաններում դա հստակ նշված է. ԺՀԼԲԲ, ԱՀԲԲ։ Կարծում եմ՝ այդ բառը լիովին արտահայտում է այն, ինչ պահանջվում է այս կատեգորիայից։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 05:42, 1 Հուլիսի 2019 (UTC)
Ստեղծագործություն բառը հավանաբար ամենահարմարն է, որովհետև մյուսները համեմատաբար ավելի քիչ են օգտագործվում տվյալ իմաստով կամ ավելի հաճախ օգտագործվում է արվեստի գործեր արտահայտությունը։--Voskanyan (քննարկում) 10:41, 1 Հուլիսի 2019 (UTC)
  • Բացի ստորև նշված համոզիչ փաստարկները ստեղծագործության մասին, հավելեմ մի բան: Գիտական գրականության մեջ՝ պրակտիկայում թե թեորիայում, աշխատանքը ամեն պատահական բան էլ կարող է լինել՝ ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, նույնսիկ թեզ: Իսկ այ աշխատությունը շատ ավելի լուրջ ուսումնասիրություն է: --Հայկ (արաբագետ) 06:32, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

Արդյունք (նախնական)[խմբագրել կոդը]

Քանի որ քննարկումը մեկ տարուց ավել գնում է և կարծես կա համաձայնություն «Կատեգորիա:Ստեղծագործություններ ըստ տարեթվի» շուրջ, առաջարկում եմ վերանվանել, եթե դեմ կարծիքներ չկան:--Սամվելքննարկում 09:14, 6 Դեկտեմբերի 2019 (UTC)

Շեղբի վրայով վազողը - 2049[խմբագրել կոդը]

Շեղբի_վրայով_վազողը_-_2049 (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Շեղբի վրայով վազողը - 2049Սայրի վազորդ 2049

Ֆիլմի առաջին մասը թարգմանել ենք Սայրի վազորդ իսկ սա՝ Շեղբի վրայով վազողը - 2049, այն դեպքում, երբ անգլերենում երկուսն էլ Blade Runner են։ Սայրի վազորդ տարբերակը չեմ պնդում, բայց կարծքում եմ, որ երկու հոդվածները նույն անունը պետք է ունենան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:35, 25 Հուլիսի 2019 (UTC)

Աշոտ ջան, միգուցե հակառակ անվանափոխությունը ավելի տեղին է։ Կառաջարկեմ կամ «Շեղբի/Սայրի վրայով վազողը», կամ «Սայրով վազողը»։ «Վազորդ» բառը տվյալ պարագայում անհաջող է։ — Վահե քնն. 18:00, 4 Օգոստոսի 2019 (UTC)
Համաձայն եմ Վահեի հետ։ Պետք է ֆիլմի առաջին մասը վերանվանել, քանի որ «Սայրի վազորդ» ասելով ոչինչ չի հասկացվում։ Առաջարկում եմ «Շեղբի վրայով վազողը» տարբերակը։ Ի դեպ, հոդվածը բավականին խմբագրման կարիք ունի։--Լիլիթ (քննարկում) 21:23, 29 Հոկտեմբերի 2019 (UTC)

Ղրիմի կատեգորիաներ[խմբագրել կոդը]

Նախ որովհետև այլ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն չկա, հետո այսպես ավելի չեզոք է։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:06, 27 Հուլիսի 2019 (UTC)

Ուկրաինայի և Ռուսաստնի Դաշնության կազմում գտնվող Ղրիմների մեջ վարչական վերաձևափոխումներ չեն եղե՞լ:--Գարդմանահայ (քննարկում) 09:39, 28 Հուլիսի 2019 (UTC)
Աշոտ ջան, բնակավայրերը խմբավորող կատեգորիաներում, միգուցե, ընդհանրապես «Ղրիմի Հանրապետություն» և «Ղրիմի Ինքնավար Հանրապետություն» տերմիններից խուսափե՞նք։ Պարզապես լինի «Ղրիմի այսինչ շրջանի» կամ «Ղրիմի այսինչ քաղաքային օկրուգի կամ խորհրդի» բնակավայրեր ձևով։ — Վահե քնն. 05:15, 4 Օգոստոսի 2019 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ Ուկրաինան հանելուն, բայց մյուս կողմից էլ չպետք է չափից ավելի ռուսամետ լինենք: Այդ դեպքում առաջարկում եմ թողնել պարզապես Ղրիմի և վերջ: --Հայկ (արաբագետ) 06:30, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

Նա (ֆիլմ, 2013)[խմբագրել կոդը]

Նա_(ֆիլմ,_2013) (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Նա (ֆիլմ, 2013)Նրա (ֆիլմ, 2013)

Ֆիլմի բնագիր անունը Her է, որը թարգմանաբար նշանակում է Նրա, ոչ թե Նա։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:21, 28 Հուլիսի 2019 (UTC)

Դեմ եմ «Նրա» տարբերակին, կողմ «Նրա (ֆիլմ, 2013)» ձևին:--Գարդմանահայ (քննարկում) 09:37, 28 Հուլիսի 2019 (UTC)
Հա վայ, բնականաբար ճիշտ ես ։Դ պատահաբար եմ բաց թողել (ֆիլմ, 2013)-ը։ Փոխեցի վերևում։ Շնորհակալություն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:39, 28 Հուլիսի 2019 (UTC)
Անվանափոխմանը դեմ չեմ, բայց փոփոխությունը պետք է համակարգային լինի, քանի որ ունենք խնդիր ֆիլմերի՝ ռուսական վարձույթից վերցնելու հետ կապված, որի հետևանքով բազմաթիվ ֆիլմերի անուններ թարգմանում ենք ռուսերենից, ինչը հաճախ չի համապատասխանում բնօրինակ լեզվի հետ (Intouchables>1+1 (фильм)>1+1 (ֆիլմ), Some Like It Hot>В джазе только девушки>Ջազում միայն աղջիկներ են): Հիմա նույն խնդիրն էլ այստեղ է, քանի որ այս ֆիլմի անունը ռուսերեն թարգմանվել է "Она": Կարծում եմ՝ կարելի է ընդհանուր որոշում ընդունել։ --A.arpi.a (քննարկում) 08:21, 4 Օգոստոսի 2019 (UTC)
«Նա» թարգմանությունը սխալ չէ։ Այստեղ «her»-ը հանդես է գալիս տրական հոլովով։ Նմանապես վերնագրերում տեղ գտած «me»-ն թարգմանվում է «ես» ձևով։ — Վահե քնն. 17:51, 4 Օգոստոսի 2019 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ: Վահեի ասածին ավելացնելիք չունեմ: --Հայկ (արաբագետ) 06:34, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

Որ ի՞նչ անես[խմբագրել կոդը]

Որ ի՞նչ անես (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Որ ի՞նչ անեսԵկել ես այստեղ, որ ի՞նչ անես կամ Եկել ես, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես

Տես հոդվածի քննարկման էջի «Ոչ ճիշտ վերնագիր» բաժինը։ Գարդմանահայ (քննարկում) 09:34, 28 Հուլիսի 2019 (UTC)

Ճիշտ կետադրությամբ՝ Եկել ես, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես --A.arpi.a (քննարկում) 17:43, 28 Հուլիսի 2019 (UTC)
Վերջերս իմ աչքով էլ ընկավ այս հոդվածը, մի քիչ զարմացա վերնագրի վրա, բայց մտածեցի ես եմ սխալվում։ Կարծում եմ ճիշտ կլինի անվանափոխել։--Nooberella (քննարկում) 18:02, 28 Հուլիսի 2019 (UTC)
Սերժ Սարգսյանի արտահայտությունը հետևյալն է՝ «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։ Հոդվածում տեղ գտած արտահայտություններում որպես հիմք ընկած է հայերեն թևավոր խոսքերից (կամ արտահայտություններից) հոտևյալը՝ «Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»։ Հոդվածի քննարկման էջի «Ոչ ճիշտ վերնագիր» բաժնում Ջեօն նշում է արտահայտության առավել տարածված և ճանաչելի ձևը (այդ թվում ֆեյսբուքում՝ որպես մեմ), ամեն դեպքում հոդվածը զուտ Սարգսյանի արտահայտության մասին չէ, այլ նույն իմաստային կատուցվածքով արտահայտությունների մասին։ — Վահե քնն. 05:02, 4 Օգոստոսի 2019 (UTC)
Համաձայն եմ @Vahe-ի մեկնաբանության հետ։ --ջեօ (✡) 09:00, 4 Օգոստոսի 2019 (UTC)
Հարգելի Վահե, հասկանալի է, որ հոդվածը թևավոր արտահայտության մասին է, բայց չհասկացա, թե ո՞ր տարբերակին եք կողմ:--Գարդմանահայ (քննարկում) 10:50, 4 Օգոստոսի 2019 (UTC)
«Եկել ես ստեղ/էստեղ/այստեղ, որ ի՞նչ անես»։ — Վահե քնն. 11:39, 4 Օգոստոսի 2019 (UTC)
Մեր կենցաղում սակայն առավել տարածվածը հետևյալ տարբերակն է՝ «Եկել ես, որ ի՞նչ անես» կամ «Եկել ես՝ ի՞նչ անես»։ — Վահե քնն. 11:44, 4 Օգոստոսի 2019 (UTC)

Symbol support vote.svg Կողմ «Եկել ես այստեղ/ստե, որ ի՞նչ անես» տարբերակին։ Եթե խնդիր չկա «ստե» բառաձևի հետ, ապա ճիշտ կլինի բնագրով անվանափոխել։ --Ավետիսյան91 (քննարկում) 16:54, 17 Նոյեմբերի 2019 (UTC)

Փամբակ (գետ, Լոռու մարզ)[խմբագրել կոդը]

Փամբակ (գետ, Լոռու մարզ) (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Փամբակ (գետ, Լոռու մարզ)Փամբակ

«Փամբակ» անվանումը հանրաճանաչ է, առանց կոնկրետ մասնավորեցման մատնանշում է հենց Դեբեդի վտակ Փամբակ գետը։ Չնայած համանուն գետակի առկայությանը Սևանա լճի ավազանում և երկու գյուղերին՝ Փամբակ հոդվածանվանումը պիտի տրվի առաջնահերթությամբ հենց այս հոդվածին։ — Վահե քնն. 13:46, 4 Սեպտեմբերի 2019 (UTC)

  • Symbol support vote.svg Կողմ։ Համաձայն եմ վերևում բերված պատճառաբանության հետ։ --ջեօ (✡) 19:00, 1 Հոկտեմբերի 2019 (UTC)

Ինչո՞վ է գետն ավելի հայտնի, քան համանուն գյուղերը։--Գարդմանահայ (քննարկում) 10:42, 4 Հոկտեմբերի 2019 (UTC)

Ճիշտն ասած այս հարցի պատասխանն ինձ էլ է հետաքրքիր։ Ըստ իս՝ և՛ գետը և՛ գյուղ(երը) հավասարապես հայտնի են։--Լիլիթ (քննարկում) 21:16, 29 Հոկտեմբերի 2019 (UTC)

(!) Մեկնաբանություն՝ պակաս հանրաճանաչ չեն նաև լեռները, ուստի առաջարկում եմ Փամբակը վերահղել Փամբակ (այլ կիրառումներ)-ին, իսկ գետերը և գյուղերը թողնել նույնը։--Ավետիսյան91 (քննարկում) 16:46, 17 Նոյեմբերի 2019 (UTC)

  • Symbol declined.svg Դեմ եմ անվանափոխմանը, կողմ նրան, որ Փամբակը վերահղվի այլ կիրառումներին: --Հայկ (արաբագետ) 06:36, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ: Փակագծերում նշելը ճիշտ եմ համարում: --Valen1988 (քննարկում) 07:43, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

Սվազիլենդ[խմբագրել կոդը]

Սվազիլենդ (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

ՍվազիլենդԷսվաթինիԷսվատինի

2018 թվականին պետությունն անվանափոխվել է։ Պարզապես հարց է՝ Էսվաթինի՞, թե՞ Էսվատինի։ Առաջարկում եմ քննարկել։ --23artashes (քննարկում) 08:48, 11 Հոկտեմբերի 2019 (UTC)

(!) Մեկնաբանություն՝ @23artashes ջան, բավականին երկար քչփորեցի։ Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածում որպես բնօրինակ լեզվի արտասանություն բերվում է [ɛswáˈiːni], որը, կարծեմ, լեզվաբանության մեջ կոչվում է լեզվային փխրուն համահունչ և արտասանվում է որպես «տ», ռուսերեն հոդվածում էլ հայերեն օրինակ կա բերված։ --ջեօ (✡) 08:49, 26 Հոկտեմբերի 2019 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ Էսվատինի տարբերակին, տվյալ լեզվում արտասանվում է Տ: Հստակ երևում է նաև այստեղ: --Հայկ (արաբագետ) 06:44, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
GeoO ջան, Հայկ ջան, շնորհակալություն պարզաբանելու համար։ --23artashes (քննարկում) 07:54, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ եմ: Վերոնկարագրյալների հետ համամիտ եմ: --Valen1988 (քննարկում) 07:53, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

Վախթանգ Դարչինյան[խմբագրել կոդը]

Մելինե Դալուզյան[խմբագրել կոդը]

Մելինե Դալուզյան (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Մելինե ԴալուզյանՄել Դալուզյան

Առաջարկում եմ անվանափոխել դեպի ավելի ճանաչելի տարբերակ։ --ջեօ (✡) 16:32, 17 Նոյեմբերի 2019 (UTC)

(!) Մեկնաբանություն՝ Փա՞ստ է, որ «Մելն» առավել ճանաչելի է, քան Մելինե Դալուզյանը։--Ավետիսյան91 (քննարկում) 16:33, 17 Նոյեմբերի 2019 (UTC)
Կարծում եմ՝ այո, հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում մամուլում հրապարակված անվանումը։ Ֆիլմի՝ էկրաններ բարձրանալուց հետո, կարծում եմ, որ ներկայիս տարբերակն առհասարակ դուրս կմղվի օգտագործումից։ --ջեօ (✡) 16:51, 17 Նոյեմբերի 2019 (UTC)
Միգուցե չշտապենք։ Մամուլում այս պահին առավել տարածված է «Մելինե Դալուզյան» ձևը նաև վերջին շրջանում, այն կարող ենք ստուգել նաև Գուգլ համակարգով։ Իսկ ֆիլմը սպասվող իրադարձություն է։--Ավետիսյան91 (քննարկում) 17:35, 17 Նոյեմբերի 2019 (UTC)
@Ավետիսյան91 ջան, նայեցի գուգլով․ 54 հազարի տարբերություն է տալիս՝ հօգուտ Մելի։ --ջեօ (✡) 10:43, 19 Նոյեմբերի 2019 (UTC)
Հըմ, ուրեմն մի բան ուշադիր չեմ եղել :/ Լավ, ձեռնպահ կմնամ։--Ավետիսյան91 (քննարկում) 10:52, 19 Նոյեմբերի 2019 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ, այսօր առավել հայտնի է Մել անունով: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 17:15, 17 Նոյեմբերի 2019 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ, մարդու անձնագրի մեջ, իր երկարամյա կյանքի ընթացքում, ձեռք բերած նվաճումներում և այլուր գրված է Մելինե Դալուզյան: Ինչ որ կատարվում է վերջինս ժամանակներս, չպետք է հուզի հանրագիտարանին: Չէ՞ որ քաղաքական, կրոնական, մշակութային և այլ հայտնի կերպարներ ունեն իրենց պաշտոնական ու ժողովրդական կեղծանունները: --Հայկ (արաբագետ) 06:28, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
@Hayk.arabaget ջան, իհարկե ունեն։ Դրա համար էլ մեր հոդվածները վերնագրված Լեդի Գագա և Էմինեմ, չնայած կարող էին Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոթա և Մարշալ Բրյուս Մաթերս III լինել։ --ջեօ (✡) 07:08, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
ջեօ ջան, մենք խոսում ենք երկու լիակատար տարբեր բաներից: Ես ասում եմ՝ Մելինեն Մել պետք չէ դարձնել, դու բերում ես օրինակ, երբ կան երկու միանգամայն տարբեր կեղծանուն և իրական անուն: Դրանք համահունչ օրինակներ չեն: Փոխարենը կարող եմ քեզ բերել Հենրիխ Մխիթարյանին, ում Գերմանիայում շատ հաճախ անվանում էին «Միքի», Անգլիայում՝ Հենրի: Վստահ եմ, որ շատ ավելի խոսուն օրինակներ էլ կարող են լինել: Քո բերած օրինակը համահավասար կարող է լինել Ռոզի Արմենին (Վարդուհի կամ Ռոզի Հովհաննիսյան), Շառլ Ազնավուրին (Շահնուր Ազնավուրյան), բայց ոչ երբեք Մելինե Դալուզյանին: Երկրորդ՝ գուգլը բերել որպես հիմք՝ արդարացի չեմ համարում, այդուհանդերձ՝ այդտեղ նույնպես ճիշտ չես. Մելինե Դալուզյան 124,000 results, Մել Դալուզյան 123,000 results, այդ թվում՝ Մելինե Դալուզյանի կիրառման դեպքեր: Այսինքն՝ հայ և հայալեզու հասարակությանը նա հայտնի է որպես Մելինե, ոչ թե որպես Մել: Թե իրեն իր նոր հայրենիքում կամ որևէ այլ տեղ ինչպես կանվանեն՝ ներառելով ինչպես լատինատառ տրանսլիտով հայերենը, այդպես էլ՝ լատինատառ անգլերենը կամ հոլանդերենը, մեզ չպետք է հուզի: --Հայկ (արաբագետ) 08:26, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
@Hayk.arabaget ջան, թե ինչպես են անվանում Հենրիխ Մխիթարյանին Անգլիայում և Գերմանիայում, կարծում եմ՝ կհամաձայնես, որ Անգլերեն և Գերմաներեն Վիքիպեդիայի խմբագիրներին պետք է հետաքրքրի, որովհետև իրենք այդ աղբյուրները կարող են օգտագործել իրենց հոդվածի վերնագրի ընտրության գործում, իսկ մենք՝ ոչ։ Պատճառներն էլ գիտես։ Ես Գուգլը որպես փաստարկ չեմ բերել, այլ պատասխանել եմ որոնողական համակարգի վերաբերյալ հնչած հարցին։ Ես նորից եմ ասում՝ կարծում եմ, որ մամուլում և այլ հրապարակումներում գերիշխում է «Մել» տարբերակը, կարող ես հատկապես վերջին շրջանում լույս տեսած հրապարակումները տեսնել։ Իմ այս գրառման մեջ ասվածից ո՞րն իրականությանը չի համապատասխանում։ --ջեօ (✡) 15:15, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
Դու կարծում ես, որ տարածված է, ես` չեմ կարծում։ Այստեղ` հանրագիտարանում, առաջնորդվում ենք միայն փաստերով և ոչ կարծիքներով։ Դու ոչ մի կերպ չկարողացար ապացուցել, որ Մելը տարածված է, հստակ երևում է որ դա քո նախապատվությունն է և ուրիշ ոչինչ։ Նույնը կասեմ բերված օրինակների մասին։ Ինչ վերաբերում է կարծիքին, ավելի քան պարզ է, որ միևնույնն է` մնալու ես քո կարծիքին, իմաստ չունի, որ ես այստեղ շարունակեմ։ Ես վերջացրի ու չեմ շարունակելու, որովհետև ուրիշների հիմնավորումներն եմ ուզում կարդալ։ Շնորհակալություն։ -Հայկ (արաբագետ) 16:13, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
@Hayk.arabaget ջան, ես նույնպես փաստարկ չլսեցի ։) Փաստարկներս էլ հատկապես վերջին շրջանում մամուլի հրապարակումներն են։ Քեզ նույնպես շնորհակալություն։ --ջեօ (✡) 16:21, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ
ջեօ ջան, կարծում եմ, եթե անվանափոխումը կապված է նրա հետ, որ Մել անունը ավելի ճանաչելի է, չեմ համաձայնվի, քանզի միշտ հայտնի է եղել որպես Մելինե Դալուզյան, իսկ ներկայումս Մել անունը մեծ քանակով շրջանառվում է այն պարզ պատճառով, որ համանուն ֆիլմի նկարահանման հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել։ Գտնում եմ, որ հայերեն վիքիպեդիայում անվանափոխելու կարիք չկա։ --Poghosyan97 (քննարկում) 17:10, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
@Poghosyan97 ջան, շնորհակալություն կարծիքի համար։ ՎՊ:ՀԻՇԵԼԻ կանոնակարգն ասում է, որ որպես հոդվածների վերնագրեր պետք է օգտագործել առավել տարածված և հայտնի անվանումները։ Ձեր նշած վերջին աղմուկն է իմ նշած տարբերակի տարածման հիմնական պատճառն է։ --ջեօ (✡) 17:44, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
@ջեօ ջան, հենց դա է ասածս, ի՞նչ հիմք կա մտածելու, որ Մել անունը ավելի տարածված և հայտնի է այսօրվա դրությամբ։ Եթե աղմուկ է զուտ բարձրանում այդ անունի շուրջ, կարծում եմ դա դեռ հիմք չէ մտածելու, որ այն ավելի ճանաչելի կլինի, քան Մելինե անունը։ Համենայնդեպս, եթե չեմ սխալվում, բազմաթիվ մրցումների մասնակցելուց և բազմաթիվ անգամ չեմպիոնի տիտղոսներ ստանալուց նա կրել է Մելինե անունը և վստահ եմ, որ մարդիկ ավելի շատ կճանաչեն նրան որպես Մելինե, այլ ոչ թե ներկայումս շրջանառվող Մել անունով։ Իսկ լրատվական կայքերով անցնելուց ավելի շատ տեսա, որ որպես վերնագիր ընտրված է Մելինե անունը, ինչը խոսում է նրա մասին, որ բնակչությունը այդ անունն է ճանաչում։--Poghosyan97 (քննարկում) 18:13, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
@Poghosyan97 ջան, վերևում արդեն նշել եմ, որ համոզմանս հիմքը վերջին շրջանում «Մել» տարբերակի է՛լ ավելի հանրաճանաչ դառնալն է։ Հայկն արդեն վերևում նշել է թվեր՝ 123 և 124 հազարներ, փոքր թվեր չեն երկուսն էլ, քննարկման արժանի են հաստատ։ Բացի այդ, տվյալ պարագայում, երբ գործ ունենք երկու հավասարազոր տարածված տվյալների հետ, պետք է հաշվի առնել, որ անձը սեռափոխված է և «Մել» տարբերակն ավելի է արտահայտում իրականությունը։ Ինչևէ, տեսնենք՝ մյուս մասնակիցներն ինչ կարծիք ունեն։ --ջեօ (✡) 18:21, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

(!) Մեկնաբանություն՝։ Հայերեն Վիքիպեդիայում կա հոդվածների անվանման վերաբերյալ կանոնակարգ։ Այդ կանոնակարգի «Օգտագործեք լայն ճանաչում ունեցող անվանումներ» բաժնում ասվում է հետևյալը՝ «Անվանումները հիմնականում տրվում են հոդվածի անունները, ինչպիսիք են անձնավորության անունը, վայրի անունը և հոդվածի թեմայի անունը։ Սակայն որոշ թեմաներ կարող են ունենալ մի քանի անուն, ինչը կարող է վեճերի առարկա հանդիսանալ։ Այս դեպքում առավել նախընտրելի է ընտրել ավելի հանրաճանաչ անունը», «Վիքիպեդիայում կարիք չկա նախապատվությունը տալ «պաշտոնական» անվանմանը էջի անունն ընտրելիս, առավել նախընտրելի է ընտրել այնպիսի անվանում, որն ավելի ճանաչված է և առավել շատ է օգտագործվում հայերեն հեղինակավոր աղբյուրներում»։ Նաև բերված են օրինակներ, որոնք առնչվում են սույն քննարկման դեպքին՝ «Մահաթմա Գանդի (ոչ Մոհանդաս Կարամչանդ Գանդի)», «Բիլ Քլինտոն (ոչ Ուիլյամ Ջեֆերսոն Քլինտոն)»։ Բայց միևնույն ժամանակ, իմ մատնանշած կանոնակարգի «Հոդվածի վերնագիր որոշելը» բաժնում ասվում է «Հոդվածի վերնագիրը պետք է հիմնված լինի հայալեզու վստահելի աղբյուրների վրա»։ --Գարդմանահայ (քննարկում) 17:55, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

Ֆլիրտ[խմբագրել կոդը]

Ֆլիրտ (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

ՖլիրտՍիրախաղ

«Արդի հայերենի բացատրական բառարանն» էլ է առաջարկում այդ տարբերակը: Ֆլիրտ-ը թող մնա որպես վերահղում: --Սիգմա (քննարկում) 14:41, 19 Նոյեմբերի 2019 (UTC)

  • Symbol support vote.svg Կողմ հայերեն ձևին --Հայկ (արաբագետ) 06:45, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ, նախապատվությունը պետք է տրվի հայերեն բառին։ --23artashes (քննարկում) 07:50, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ եմ. հայերեն տարբերակը շատ բարեհունչ է: --Valen1988 (քննարկում) 07:53, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

Սիմոն_Ֆրենսիս[խմբագրել կոդը]

Սիմոն_Ֆրենսիս (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Սիմոն_ՖրենսիսՍայմոն Ֆրենսիս

Անգլերենում Simon Francis է, հայերենում պետք է լինի Սայմոն, և ոչ թե Սիմոն--Ավետիսյան91 (քննարկում) 09:21, 25 Նոյեմբերի 2019 (UTC)

Շառլ Պերո[խմբագրել կոդը]

Շառլ_Պերո (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Շառլ ՊերոՇառլ Պեռո

Համաձայն օտարազգի բառերի կրկնակ բաղաձայնների հայերեն տառադարձության որոշման (գրքի 182-րդ էջ, կետ 4)՝ գրողի ազգանունը պետք է տառադարձվի Պեռո։ Ներկայացնում եմ նաև կիրառման օրինակը ՀՍՀ-ում։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 14:56, 4 Դեկտեմբերի 2019 (UTC)

Symbol support vote.svg Կողմ: Արտաշես ջան, եթե չեմ սխալվում, մի անգամ նույնիսկ որոշվել էր որ նպան փոփոխությունները այլևս առանց քննարկում անվանափոխել: Չէ՞ որ ներկայացված տեղեկատուն ավելի քան հիմք է, իսկ ՀՍՀ-ն էլ՝ վրադիր --Հայկ (արաբագետ) 06:24, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
Համաձայն եմ, Հայկ ջան, պարզապես չցանկացա խախտել ընդունված կարգը։ Կարծում եմ՝ քննարկումը, ամեն դեպքում, չի խանգարի։ Ի դեպ, բարով ես վերադարձել, ուրախ եմ։ --23artashes (քննարկում) 07:38, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
Շնորհակալ եմ, Արտաշես ջան: Ես էլ եմ ուրախ Վիքիպեդիայում խմբագրելու առթիվ: --Հայկ (արաբագետ) 08:12, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)
Symbol support vote.svg Կողմ: 23artashes-ի բերած փաստարկների հետ համաձայն եմ: --Valen1988 (քննարկում) 07:40, 5 Դեկտեմբերի 2019 (UTC)

Բարբարա_Սթրեյզանդ[խմբագրել կոդը]

Բարբարա Սթրեյզանդ (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Բարբարա ՍթրեյզանդԲարբրա Սթրեյզանդ

  • Կնոջ անունը Բարբրա է (Barbra)։ 23artashes (քննարկում) 06:14, 6 Դեկտեմբերի 2019 (UTC)
  • Արտաշես ջան, իհարկե Symbol support vote.svg Կողմ եմ, բայց մի բան էլ հավելենք: Անգլերենում, մանավանդ՝ ամերիկյան տարբերակում, st sp sk (sch, sc) տարբերակները կարդացվում են ստ սպ սկ: Արդյոք չարժե՞ Սթրեյզանդը դարձնել Ստրայզանդ (Barbara Joan "Barbra" Streisand /ˈstraɪsænd/): --Հայկ (արաբագետ) 08:12, 6 Դեկտեմբերի 2019 (UTC)
Symbol support vote.svg Կողմ եմ «Բարբրա Ստրեյզանդ» տարբերակին:--TonJ (քննարկում) 13:00, 6 Դեկտեմբերի 2019 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ եմ: --Valen1988 (քննարկում) 13:12, 6 Դեկտեմբերի 2019 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ եմ «Բարբրա Ստրեյզանդ» տարբերակին։ --ջեօ (✡) 16:25, 6 Դեկտեմբերի 2019 (UTC)

Մերի Փոպինսը տարբեր հոդվածներում[խմբագրել կոդը]

Մերի Փոպինս (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)
Մերի Պոպինս (գիրք) (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)
Մերի Փոփինսը վերադառնում է (ֆիլմ) (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)
Մերի Պոպինսը վերադառնում է (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ|ջնջել)

Մերի Փոպինսին վերաբերող չորս հոդված ունենք, որտեղ անվան երեք տարբերակ է օգտագործվում: Կարծում եմ պետք է կողմնորոշվենք անվան մեկ տարբերակը օգտագործելուն: Առաջարկս Մերի Փոփինս տարբերակն է՝ երկու «փ»-ով: --BekoՔննարկում 09:32, 7 Դեկտեմբերի 2019 (UTC)