The End Of The F***ing World (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «Հայերեն թարգմանություն»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

The End Of The F***ing World
Изображение логотипа
Ժանրդեռահասական դրամա, սև հումոր և coming-of-age television program?[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոնաթան Էնթվիսլ և Լյուսի Չերնյակ
Գլխավոր
դերերում
Ալեքս Լոուտեր և Ջեսիկա Բարդեն
ՍցենարիստՉարլի Քովել
ԵրաժշտությունԳրեհեմ Քոքսոն
Պատմվածքի վայրՄիացյալ Թագավորություն
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ16
Էկրաններին էհոկտեմբերի 24, 2017-ից նոյեմբերի 4, 2019
ՀեռուստաալիքChannel 4
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

The End Of The F***ing World, բրիտանական հեռուստասերիալ, համատեղված դրամա և սև հումոր ժանրերով։ Այն նկարահանված է Չարլզ Ֆորսմանի համանուն կոմիքսների հիման վրա։ 2017 թվականի հոկտեմբերի 24֊ին բոլոր ութ սերիաները ցուցադրվել են Channel 4 հեռուստաալիքով։ Այն նաև հասանելի է All 4 ծառայությունում։ Նեթֆլիքս ամերիկյան ընկերությունը 2017 թվականի վերջից սկսել է սերիալի միջազգային տարածումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի կենտրոնում են երկու բարդ բնավորությամբ դեռահասներ՝ Ջեյմսը և Ալիսան։ Երկուսն էլ տասնյոթ տարեկան են։ Ջեյմսը, մանուկ հասակում ականատես լինելով մոր ինքնասպանությանը, փակ բնավորություն է ձեռք բերում, իրեն համարում է խելագար և վաղուց երազում է փոքր կենդանիների սպանելուց անցնել մարդ սպանելուն։ Ալիսան քմահաճ խռովարար է, ով իրեն ավելորդ է զգում իր մոր նոր ընտանիքում և փորձում է գտնել իր հորը, ով իրեն տարիներ առաջ լքել է։ Նրանք ծանոթանում են դպրոցում և երկուսով փախչում են` Ջեյմսի հոր մեքենայով։ Ջեյմսն իր հետ դանակ է վերցնում՝ հույս ունենալով հարմար պահի սպանել Ալիսային։

Շուտով մեքենան փչանում է, իսկ դատարկ տան սեփականատերը, որտեղ զույգը բնակություն է հաստատում, պարզվում է, որ սերիական մարդասպան է։ Երբ վերջինս հարձակվում է Ալիսայի վրա, Ջեյմսը նրան դանակով սպանում է։ Նրանք շարունակում են շարժվել այն ուղությամբ, որտեղ ապրում է Ալիսայի հայրը, սակայն հիմա նրանց փնտրում են երկու կին դետեկտիվներ։ Ճանապարհին նրանք ևս մեկ մեքենա են գողանում և տուրուդմփոց ստեղծում բենզալցակայանում, երբ սեփականատերը փորձում էր նրանց ոստիկանություն հանձնել։ Ալիսայի ազդեցության տակ Ջեյմսը աստիճանաբար փոխվում է։ Սերիաներից մեկում, երբ նա նստած է ոստիկանական բաժանմունքում, մտածում է, որ այլևս չի ցանկանում խենթ լինել։ Ջեյմսը սերիաներից մեկում ասել է, որ «Ալիսան ինձ ստիպեց զգալ»։

Երբ Ալիսան գտնում է հորը ծովափնյա տանը, նրանք երկուսն էլ ուրախանում են։ Սակայն շուտով պարզվում է, որ իր հայրը թմրավաճառ է և որ ևս մեկ ընտանիք և փոքր տղայի է միայնակ թողել։ Ջեյմսը հասկանում է, որ բենզալցակայանում կատարվածը նկարահանված է եղել, և որ իրենց շուտով կգտնեն։ Երկուսն էլ որոշում են հեռանալ Ալիսայի հոր նավակով, սակայն չեն հասցնում։ Քննիչներից մեկը նրանց գտնում է ծովափնյա տանը, և քանի որ այդ օրը Ջեյմսի 18-ամյակն է, նա համոզում է նրան, որպեսզի հանձնվի, հակառակ դեպքում իրենց համար ավելի վատ կլինի։ Հասկանալով, որ իրենց վաղ թե ուշ կձերբակալեն՝ Ջեյմսը որոշում է ձևացնել, որ Ալիսային առևանգողն է և ամբողջ մեղքը իր վրա վերցնել։ Նա փախչում է իրեն հետապնդող ոստիկաններից դեպի ծովափ։ Իր վերջին միտքը սա է՝ «Այսօր ես 18 տարեկան եմ, և ինձ թվում է, որ այժմ հասկանում եմ, թե ինչ նշանակություն ունեն մարդիկ միմիյանց համար»։ Դրանից հետո էկրանը սևանում է և կրակոցի ձայն է լսվում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ալեքս Լոուտեր Ջեյմս
Ջեսիկա Բարդեն Ալիսա
Ջեմա Ուիլան դետեկտիվ Յունիս Նուն
Վունմի Մոսակու դետեկտիվ Թերի Դարագո
Սթիվ Օրամ Ջեյմսի հայր Ֆիլ
Քրիստին Բոթոմլի Ալիսայի մայր Գվեն
Նևին Չոուդրի Ալիսայի խորդ հայր Թոնի
Բարրի Ուորդ Ալիսայի հայր Լեսլի
Ջոնաթան Արիս գրող և սերիական մարդասպան Քլայվ Կոխ
Մեթ Քինգ դետեկտիվ
Ալեքս Սոյեր Թոֆեր

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Սերիաներ Ցուցադրման պաշտոնական ամսաթիվ
Եթերաշրջանի

սկիզմ

Եթերաշրջանի

ավարտ

1 8 Հոկտեմբերի 24, 2017
2 8 Նոյեմբերի 5, 2019

Ազդեցություն մշակույթի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռուստասերիալը մեծ ազդեցություն է ունեցել և ոգեշնչման աղբյուր է հանդիսացել «The Last of Us Part II» խաղի համար[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://i-d.vice.com/en_us/article/xwn5jz/13-coming-of-age-shows-teens-to-watch
  2. «Режиссер The Last of Us Part 2 рассказал, что его вдохновляет на создание игр с упором на сюжет» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Блоги / При работе над The Last of Us Part II Нил Дракманн вдохновлялся сериалом от Netflix». PlayGround.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The End Of The F***ing World (հեռուստասերիալ)» հոդվածին։